Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Մարտին Սարգսյանն այցելել է կադաստրի տարածքային և առանձնացված ստորաբաժանումներ
11/06/2014 14:53
Կիսվել

Մարտին Սարգսյանն այցելել է կադաստրի տարածքային և առանձնացված ստորաբաժանումներ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանը հունիսի 10-ին  այցելություններ է ունեցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումներ: Այցի շրջանակներում պարոն Սարգսյանը նախ եղավ «Արաբկիր» սպասարկման գրասենյակում, որտեղ կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների համակարգման վարչության պետ Արման Պետրոսյանը և «Արաբկիր» սպասարկման գրասենյակի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը կոմիտեի նախագահին ներկայացրեցին գրասենյակի աշխատանքային գործունեությունը, մասնավորապես՝ քաղաքացիներից դիմումների ընդունման ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ և այլն) տրամադրման, դիմումներին կից ներկայացվող փաստաթղթերի տեսաներածման, ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքման աշխատանքները: Կոմիտեի նախագահին ներկայացվեց նաև գրասենյակի տեխնիկական հագեցվածությունը՝ հերթերի կառավարման, ծառայությունների վճարման համակարգերը: Կոմիտեի նախագահը կարևորեց քաղաքացիներին որակյալ ու պատշաճ ծառայություններ  մատուցելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ խնդիրը միշտ լինելու է իր ուշադրության և անմիջական հսկողության ներքո:

«Երևան» տարածքային ստորաբաժանում կատարած այցի ընթացքում կոմիտեի նախագահը տարածքային ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանի ուղեկցությամբ հանգամանալից ծանոթացավ ստորաբաժանման աշխատանքային առօրյային, պետական ռեգիստրների աշխատանքին, քանակական և որակական տվյալների մուտքագրման աշխատանքներին, ինչպես նաև եղավ արխիվում:

Կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը այցելեց նաև կադաստրի պետական կոմիտեի  Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ: Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Կարեն Խաչատուրյանը կոմիտեի նախագահին մանրամասն ներկայացրեց կենտրոնի աշխատանքային պայմանները, սերվերային սարքավորումները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52