Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 7.1%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին հինգ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.1%-ով և կազմել 15 920 տոննա:
Միևնույն ժամանակ մսամթերքի (ներառյալ երշիկեղեն) արտադրության ծավալներն աճել են 15.2%-ով և կազմել 1 932.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալներն աճել են 19.1%-ով և կազմել 192.4 տոննա: