Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Հայաստանում անցկացվում է Մաքսային միության և ՄՏՏ անդամ պետությունների աշխատանքային խմբի 5-րդ հանդիպումը
14/07/2014 18:02
Կիսվել

Հայաստանում անցկացվում է Մաքսային միության և ՄՏՏ անդամ պետությունների աշխատանքային խմբի 5-րդ հանդիպումը

Մակրոտնտեսական կայունություն, պետական պարտք, բյուջեի, բիզնես միջավայրի բարելավում, նավթի միջազգային գներ, միջազգային տնտեսական աճի կանխատեսումներ. Երևանում մեկնարկել է Մաքսային միության (ՄՄ) և Միացյալ տնտեսական տարածքի (ՄՏՏ) անդամ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշների հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի 5-րդ հանդիպումը, որը կտևի հուլիսի 14-ից 17-ը: Հանդիպման առաջին երկու օրերին քննարկվելու են ՄՄ և ՄՏՏ անդամ պետությունների մի շարք մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկման և հաշվառման սկզբունքներին առնչվող հարցեր՝ համեմատականներ անցկացնելով տնտեսական զարգացման կայունությունը բնութագրող ցուցանիշների գծով մշակված մեթոդաբանության հետ, որոնցից են՝ համախմբված բյուջեի պակասուրդը (հավելուրդը), պետական պարտքը, տեղական ինքնակառավարման մարմինների պարտքը, դրա կայունությունը բնութագրող ցուցանիշները և այլն: Կքննարկվեն նաև ռեզիդենտության սկզբունքի հիման վրա պետական պարտքի հաշվառման եղանակներն ու միջազգային փորձը, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից այդ մասով կատարվող աշխատանքները: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նշել է. «Կարծում ենք, սա կլինի աշխատանքային խմբի հանդիպումներին Հայաստանի ակտիվ մասնակցության առաջին քայլը»: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Գալինա Իսլամովան աշխատանքային խմբի գործունեությունը գնահատել է արդյունավետ ու օգտակար. «Հայկական կողմն ակտիվորեն մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում անցկացվող բոլոր միջոցառումներին»: Հանդիպման վերջին երկու օրերին կքննարկվեն ՄՄ և ՄՏՏ անդամ պետությունների միջև փոխհամաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ մակրոտնտեսական քաղաքականության փոխհամաձայնեցված ուղենիշները. մակրոտնտեսական կայունության ապահովում, տնտեսական աճի ապահովման հասնելու համար միջոցառումների իրականացում, գործարար և մրցակցային միջավայրի բարելավում, ինչպես նաև ֆինանսական համակարգի զարգացման հարցեր:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69