Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Գրված հարկային հաշիվների քանակն աճել է 54%-ով, գումարը՝ 48%
18/07/2014 14:29
Կիսվել

Գրված հարկային հաշիվների քանակն աճել է 54%-ով, գումարը՝ 48%

ՀՀ վարչապետի` գործարարների հետ հայտնի հանդիպմանը կարևորված մի շարք ուղղություններով իրականացվող միջոցառումների շրջանակում, ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարությամբ, հուլիսի 1-ից Օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության կողմից օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ են իրականացվում առավել ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Նպատակն է՝ տնտեսվարողների մոտ ամրագրել հարկային հաշիվների պարտադիր դուրսգրման գործելաոճը: ՀՀ ՖՆ ՕՀ և ՆԱ գլխավոր վարչության պետի տեղակալ Մելքոն Աղաջանյանի խոսքով` իրականացված միջոցառումների և վարչարարության արդյունքում այդ ուղղությամբ հուլիսի առաջին տասնօրյակում արդեն իսկ էական առաջընթաց է արձանագրվել. «Եթե 2013-ի հուլիսի 1-10-ը ընկած ժամանակահատվածում տնտեսվարողների կողմից դուրս է գրվել շուրջ 260 հազար հարկային հաշիվ, ապա 2014-ի նույն ժամանակաշրջանում՝ մոտ 400 հազար՝ ապահովելով շուրջ 54 տոկոս աճ: Ընդ որում, հարկային հաշիվներում արտացոլված ապրանքների և ծառայությունների գումարը՝ ներառյալ ԱԱՀ-ն, 2014-ի նույն ժամանակաշրջանում աճել է մոտ 48 տոկոսով` համապատասխանաբար կազմելով` 2013-ին շուրջ 60 միլիարդ դրամ, իսկ 2014-ին` մոտ 89 միլիարդ»: Վարչարարական միջոցառումների արդյունքում ակնհայտ տարբերություն է նկատվել նաև 2014-ի հուլիսի առաջին տասնօրյակում՝ հունիսի նույն ժամանակահատվածի համեմատ. Խոսքն, ըստ Մելքոն Աղաջանյանի, 400 հազար հարկային հաշվի և համապատասխանաբար 300 հազարի մասին է. աճը կազմել է ավելի քան 34 տոկոս: Իսկ հարկային հաշիվներում արտացոլված ապրանքների և ծառայությունների գումարը, ներառված ԱԱՀ-ն, հուլիսի առաջին տասնօրյակում կազմել է ավելի քան 88 միլիարդ դրամ՝ հունիսի նույն ժամանակահատվածում` 65 միլիարդի դիմաց, աճը՝ 36.5 տոկոս: ՕՀՎ-ի կողմից 2014 թվականի հուլիսի 1-ից թիրախային 45 տնտեսվարող սուբյեկտների մոտ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում միանգամից ավելացել է հարկային հաշիվների քանակը. 2014-ի հունիսին օրական միջին դուրս է գրվել 5 174 հարկային հաշիվ, այնինչ միայն հուլիսի առաջին տասնօրյակում` շուրջ 100 հազար կամ միջինը օրական դուրս է գրվել 10 հազար հարկային հաշիվ: «Իրականացվող հսկողական և վարչարարական միջոցառումների նպատակը գործարքների համատարած փաստաթղթավորումն է, ինչն էլ կբերի ստվերային տնտեսության կրճատման: Սակայն դեռևս կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք չեն գիտակցում իրականացված միջոցառումների լրջությունը և շարունակում են չփաստաթղթավորված գործարքները»,-ընդգծել է վարչության պետի տեղակալը: Հուլիսի 1-10-ի ընթացքում ՕՀՎ-ի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով 61 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքում կամ տեղափոխում, ինչի արդյունքում կազմվել են 27 միլիոն դրամի վարչական ակտեր:

Վարչության կողմից հսկողական աշխատանքները շարունակվում են, առանձնակի ուշադրություն է դարձվում սեզոնային գործունեության նկատմամբ (պաղպաղակի, գարեջրի, զովացուցիչ ըմպելիքի արտադրություն և իրացում): Առաջիկա 15 օրերին թիրախային հսկողություն կիրականացվի նաև ներմուծող և արտադրող այլ տնտեսվարող սուբյեկտների մոտ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52