Պղնձի հանքաքարի և խտահանքի արտահանման ծավալներն աճել են 19.6%-ով
ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 116 550 900 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով 90 981.9 տոննա պղնձի հանքաքար և խտահանք: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ արտահանման ծավալներն աճել են 19.6%-ով, իսկ մաքսային արժեքը նվազել՝ 12.4%-ով:
Միևնույն ժամանակ մոլիբդենի հանքաքարի և խտահանքի արտահանման ծավալներն աճել են 39.99%-ով և կազմել 420 տոննա, իսկ մաքսային արժեքն աճել են 45.23%-ով և կազմել 3 907 600 դոլար: