Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Ամենաբարձրը վարձատրվում են Սյունիքի, ամենացածրը՝  Արագածոտնի մարզի բնակիչները
11/09/2014 00:03
Կիսվել

Ամենաբարձրը վարձատրվում են Սյունիքի, ամենացածրը՝ Արագածոտնի մարզի բնակիչները

Մեր երկրում միջին ամսական անվանական ամենաբարձր աշխատավարձը Սյունիքի մարզում է: Ընթացիկ տարվա հունիս ամսվա դրությամբ այս մարզի բնակիչության միջին աշխատավարձը կազմել է 230,38 հազար ՀՀ դրամ, ընդ որում` մարզի այն բնակիչները, ովքեր աշխատում են պետական հատվածում, ստացել են 102,63 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձ: Մասնավոր հատվածում աշխատողների միջին աշխատավարձը կազմել է մոտ երեք անգամ ավելի բարձր` 341,0 հազար ՀՀ դրամ: Այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամսում միջին ամսական անվանական աշխատավարձի համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել նաև մայրաքաղաքում` 180,14  հազար ՀՀ դրամ, ընդ որում` պետական հատվածում ցուցանիշը կազմել է 164,46 հազար ՀՀ դրամ, իսկ ոչ պետական հատվածում` 200.87 հազար ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, հունիսին Կոտայքի մարզում միջին անվանական աշխատավարձը կազմել է 145,47 հազար ՀՀ դրամ, Արմավիրի մարզում՝ 141,20 հազար ՀՀ դրամ, Արարատի մարզում` 130,79 հազար ՀՀ դրամ, Լոռու մարզում` 130,22 հազար ՀՀ դրամ, Վայոց Ձորում` 122,30 հազար ՀՀ դրամ: Տավուշի մարզի բնակչության միջին աշխատավարձը կազմել է 124,49 հազար ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզի բնակչությանը` 125,81 հազար ՀՀ դրամ: Շիրակի մարզում ցուցանիշը կազմել է 121,07 հազար ՀՀ դրամ:  Միջին ամսական անվանական աշխատավարձի ամենացածր ցուցանիշ գրանցվել է Արագածոտնի մարզում՝ 113,59 հազար ՀՀ դրամ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58