Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Երևանի Կոնյակի Գործարանն այս տարի մթերել է 32 հազար տոննա խաղող
28/09/2014 23:21
Կիսվել

Երևանի Կոնյակի Գործարանն այս տարի մթերել է 32 հազար տոննա խաղող

Երևանի կոնյակի գործարանը ավարտել է այս տարվա խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում: Ընկերության Այգավանի (Արարատի մարզ) և Արմավիրի (Արմավիրի մարզ) մասնաճյուղերը միասին մթերել են իրենց նախատեսված ծավալների 100 տոկոսը` ավելի քան 33 հազ. տ խաղող: Մատակարարած խաղողի դիմաց ամբողջ գումարները փոխանցվել են գյուղացիների անձնական հաշիվներին:

ԵԿԳ Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ) մթերման աշխատանքները շարունակվում են: Մասնաճյուղը կշարունակի խաղող ընդունել մինչև հոկտեմբերի 3-ը: Այստեղ ընկերությունը նախատեսում է մթերել ավելի քան 4 հազ. տ, ինչի արդյունքում ԵԿԳ-ն կամբողջացնի տարվա  նախապես հայտարարած ցուցանիշը:    

Հիշեցնենք, որ Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերումը մեկնարկել է սեպտեմբերի 5-ին: Այս տարի ընկերությունը  նախատեսել է մթերել 37 հազ. տ խաղող, ինչը շուրջ 2 000 տ-ով գերազանցում է անցյալ տարի արձանագրած խաղողի մթերման աննախադեպ ծավալը:

Մթերվող խաղողի  1 կիլոգրամի գինը սահմանվել է 150 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 140 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, անցյալ տարվա համապատասխանաբար 145 և 135 ՀՀ դրամի փոխարեն:

Հավելենք, որ Երևանի կոնյակի գործարանը մթերում է միայն Հայկական կոնյակի համար օրենսդրորեն սահմանված տեխնիկական սորտերի խաղող:

Երևանի կոնյակի գործարանը` ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ արտադրողը, 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակգործության ավանդույթների հետնորդն է: ԵԿԳ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր  հարկատուներից մեկը և խաղող մթերող ամենամեծ ընկերությունը: 1999 թվականին  Երևանի կոնյակի գործարանը մտել է ալկոհոլի համամաշխարհային շուկայի համա-առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբի մեջ, որը միավորում է այնպիսի ապրանքային նշաններ, ինչպիսիք են` Չիվասը (Chivas`շոտլանդական վիսկի), Աբսոլյուտը (ABSOLUT`շվեդական օղի), Մարտելը (Martell`ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի) և այլն:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52