Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆ – ՊՈԱԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
17/04/2009 18:14
Կիսվել

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆ – ՊՈԱԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստին հրավիրվել են նաեւ ոռոգման ոլորտի ծրագրերին մասնակցող նախագծային կազմակերպությունների ղեկավարները։
Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի իրականացման ընթացքի մասին ներկայացված տեղեկատվությունը։ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ենթակառուցվածքներ բաղադրիչն ընդգրկում է 5 ենթաբաղադրիչներ` ոռոգման 6 մայր ջրանցքների, 17 պոմպակայանների, երրորդ կարգի ջրանցքների, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնում եւ ինքնահոս 7 համակարգերի կառուցում։ Ներկայացված տեղեկանքի համաձայն, 6 մայր ջրանցքների (Արտաշատի, Ստորին-Հրազդանի, Արմավիրի, Արզնի-Շամիրամի, Թալինի եւ Շիրակի) վերականգնման նախագծային աշխատանքների առաջին փաթեթը հաստատվել է 2008թ. հոկտեմբերին։ Երկրորդ փաթեթի նախագծերը նախատեսվում է ավարտել այս տարվա հունիսին։ Շինարարության առաջին փաթեթի աշխատանքներն սկսվել են 2009թ. հունվարից եւ կավարտվեն 2010թ. մայիսին։ Կիրականացվի Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի առաջին հերթի 4.2 կմ հատվածների երեսապատում եւ կվերականգնվեն 6 մայր ջրանցքների շուրջ 260 կառուցվածքներ։ Ոռոգման շրջանի ընթացքում կշարունակվեն վերականգնման աշխատանքները շուրջ 80 վթարային կամուրջների եւ հեղեղատարների վրա։ Ըստ Արա Հովսեփյանի, մինչեւ ընթացիկ ոռոգման շրջանի սկիզբը, փորձնական տեխնոլոգիաների կիրառմամբ կերեսապատվեն շուրջ 200 մ մայր ջրանցքների հատվածներ, կավարտվի Արտաշատի մայր ջրանցքի վրա փորձնական եղանակով կառուցվող ջրի կարգավորման կառուցվածքը, որը ջրանցքում կապահովի ջրի հաստատուն մակարդակ եւ կբարելավի ջրառի պայմանները շուրջ 1150 հա հողատարածքների համար։ Առաջին փաթեթի շրջանակներում նմանատիպ կառուցվածքներ կկառուցվեն նաեւ Արմավիրի, Ստորին-Հրազդանի եւ Թալինի մայր ջրանցքներում։ Այս տարվա մայիսից կսկսվեն 6 մայր ջրանցքների վերականգնման երկրորդ փաթեթի շրջանակների ճշգրտման եւ մրցութային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որոնցով նախատեսվում է իրականացնել ջրանցքների մինչեւ 33 կմ հատվածների երեսապատում, կվերականգնվեն Արմավիրի եւ Թալինի ավազաորսիչ կառուցվածքները։ Շինարարական աշխատանքները կիրականացվեն 2009թ. նոյեմբերից մինչեւ 2011թ. հունիսը։
Մյուս ենթաբաղադրիչների իրականացման ընթացքի վերաբերյալ նշվել է, որ ինքնահոս 7 ոռոգման համակարգերի (Մեղրու, Այգեզարդի, Հալավարի, Սպիտակի, Շենիկի, Մանթաշի եւ Վարդենիսի) կառուցման, 17 պոմպակայանների վերականգնման նախագծերի մշակման աշխատանքներն սկսվել են 2007թ. դեկտեմբերին եւ նախատեսվում է, որ կհաստատվեն այս տարվա ապրիլի վերջին։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն համապատասխանաբար հուլիս, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին եւ կավարտվեն մինչեւ 2011թ. հունիսը։ Այս տարվա մարտ ամսից արդեն իսկ սկսվել են Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման նախագծման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել նոյեմբերին։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2010թ. փետրվարին եւ կավարտվեն 2011թ. հունիսին։ Տեղեկանքի համաձայն, ներկայումս ընթացքի մեջ են երրորդ կարգի ջրանցքների վերականգնման նախագծային աշխատանքները։ Առաջին առաջադրանքի պատվերով ընդգրկված են 27 համայնքներ` շուրջ 70 կմ երրորդ կարգի ջրանցքներով։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել ս.թ. սեպտեմբերին եւ ավարտել 2010թ. աշնանը։ Երկրորդ առաջադրանքի պատվերը ներկայացվել է նախագծողին, որն ընդգրկում է շուրջ 45 համայնքների 122 կմ ընդհանուր երկարությամբ երրորդ կարգի ջրանցքներ։ Նախատեսվում է նախագծային աշխատանքներն ավարտել հոկտեմբերին եւ շինարարությունն սկսել 2010թ. հունվարին։ Երրորդ առաջադրանքի պատվերը կմշակվի եւ նախագծողին կներկայացվի ս.թ. հուլիսին։ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը կառավարման խորհրդին ներկայացրել է նաեւ նշված նախագծերի իրականացման աշխատանքներում առկա խնդիրներն ու ռիսկերը։
Խորհրդի անդամները եւ նախագծային կազմակերպությունների ղեկավարները քննարկել եւ առաջարկություններ են ներկայացրել նշված խնդիրների լուծմանն ու ռիսկերի մեղմացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։
Նիստում խորհուրդը հաստատել է ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ջրից դեպի Շուկա բաղադրիչի վարկային ենթաբաղադրիչի շրջանակներում հավատարմագրված բանկերի եւ վարկային կազմակերպությունների ցուցակը, ՀՄՀ-Հայաստան ծրագրի գնումների վերանայված պլանը։ Հաստատվել են նաեւ ռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում մրցութային փաթեթներ պատրաստելու համար միջազգային փորձագետի ներգրավման պայմանագրի, Վեց մայր ջրանցքների շինարարական աշխատանքների (առաջին փաթեթ) իրականացման, ինչպես նաեւ Երրորդ կարգի ջրանցքների նախագծման եւ շինարարության վերահսկողության համար կնքված պայմանագրի փոփոխության նախագծերը։

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90