
Հայաստանում զարգանում է հյուրանոցային բիզնեսը
Վերջին տարիներին Հայաստանում արագ տեմպերով զարգանում է հյուրանոցային բիզնեսը: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2009-2013 թվականներն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը աճել է մոտ 2 անգամ: Այսպես, 2013 թվականին մեր երկրում հաշվառվել է 229 հյուրանոցային տնտեսություն՝ 2009 թվականին գրանցված 118 ցուցանիշի դիմաց:
Հարկ է նշել, որ Հայաստանում գործող հյուրանոցների մեծ մասը կենտրոնացած է Երևանում: Մայրաքաղաքում գործում է մոտ 75 հյուրանոց:
Համեմատաբար բարձր ցուցանիշով առանձնացել են Կոտայքի մարզը (33 հյուրանոցային տնտեսություն), Տավուշի մարզը ( 33 հյուրանոցային տնտեսություն), Սյունիքի մարզը (31 հյուրանոցային տնտեսություն):