Տնտեսական

USD BUY - 368.50-0.50 USD SELL - 371.00-0.50
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 109.20-1.90 WTI - 102.50-2.77
COMEX:  GOLD - 4629.90+0.33 SILVER - 75.95+2.06
COMEX:  PLATINUM - 2000.70+0.42
LME:  ALUMINIUM - 3474.00-2.91 COPPER - 12987.00-1.71
LME:  NICKEL - 19468.00+1.94 TIN - 49214.00-0.25
LME:  LEAD - 1955.50-0.23 ZINC - 3361.00-1.09
FOREX:  USD/JPY - 157.02-0.03 EUR/GBP - 1.1717-0.14
FOREX:  EUR/USD - 1.1717-0.14 GBP/USD - 1.3572-0.24
STOCKS RUS:  RTSI - 1119.49+0.00
STOCKS US: DOW JONES - 49499.27-0.31 NASDAQ - 25114.44+0.89
STOCKS US: S&P 500 - 7230.12+0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 59284.92-1.06 TOPIX - 3727.21-1.19
STOCKS CHINA:  HANG SENG - 25776.53-1.28 SSEC - 4112.16+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10363.93-0.14 CAC40 - 8114.84+0.00
STOCKS EUR:  DAX - 24292.38+0.00
30/04/2026  CBA:  USD - 370.78-0.41 GBP - 501.41-0.03
30/04/2026  CBA:  EURO - 434.41-0.14
30/04/2026  CBA:  GOLD - 53907-571 SILVER - 867.48-5.97
Հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 941,1 հազար զբոսաշրջիկ
03/11/2014 00:01
Կիսվել

Հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 941,1 հազար զբոսաշրջիկ

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկիր է ժամանել 941 հազար 151 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ  13.6%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալերը:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 886 հազար 251 մարդ: Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.5%-ով:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

30/04/2026
դրամ
Դոլար (USD)
370.78
-0.41
Եվրո (EUR)
434.41
-0.14
Ռուբլի (RUR)
4.9378
-0.0088
Լարի (GEL)
137.88
-0.19
53907
-571
Արծաթ
867.48
-5.97