Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Նոյեմբերին բանջարեղենի և կարտոֆիլի գներն աճել են ավելի քան 20%-ով
30/11/2014 22:49
Կիսվել

Նոյեմբերին բանջարեղենի և կարտոֆիլի գներն աճել են ավելի քան 20%-ով

Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, մեր հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի ավելի քան 20% գնաճով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 13.3%, իսկ նախորդ ամսվա՝ հոկտեմբերի համեմատ` 22.7% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է կանաչ լոբու 35.3%, վարունգի՝ 37.9%, կանաչ պղպեղի`47.3%, լոլիկի 76.4%, սմբուկի 2.4 անգամ գնաճով: Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 0.9%, ճակնդեղի՝ 1.3%, կաղամբի՝ 1.8%, սխտորի՝ 3.4%, գազարի` 4.0%, գլուխ սոխի՝ 4.6%, կարտոֆիլի` 13.3%, կանաչ սոխի՝ 13.7%, խառը կանաչեղենի 16.0% գնաճ: Դրան զուգընթաց, ծաղկակաղամբի գինը նվազել է 6.4%-ով, բողկինը՝ 3.1%-ով:

Նոյեմբերին, տարեկան կտրվածքով, կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.1%, իսկ ամսական կտրվածքով՝ 2.3% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կաթնաշոռի՝ 3.0%, թթվասերի՝ 3.1%, մածունի 3.4% գնաճով:

Ձվի հանրապետական միջին գինը հաշվետու ամսում 2013թ. նոյեմբերի համեմատ նվազել է 2.4%-ով, իսկ նախորդ ամսվա՝ հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8% գնաճ:

Մրգի ապրանքախմբում նոյեմբերին, 2013թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 10.4%, իսկ այս տարվա  հոկտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խնձորի՝ 1.4%, չամիչի՝ 1.7%, չորացրած մրգի՝ 11.2%, ընկույզի միջուկի՝ 14.5%, խաղողի՝ 18.6%, դեղձի 21.1% գնաճով:  Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ադամաթզի գինն աճել է 0.6%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մանդարինի՝ 27.1%, նարնջի՝ 18.0%, կիտրոնի՝ 17.2%, նռան՝ 7.9%, տանձի` 6.4%, արքայանարնջի 4.8% գնանկում:

Նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.4%, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է սիսեռի՝ 0.5%, մանկական շիլայի՝ 0.5%, թխվածքաբլիթի՝ 0.9%, ոլոռի` 1.5%, բրնձի` 2.8%, բլղուրի` 2.9%, ոսպի՝ 3.3%, լոբու՝ 4.1%, հնդկացորենի 6.6% գնաճով:

Հաշվետու ամսում, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է շաքարավազի՝ 0.1%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.4%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.4%, հրուշակեղենի 0.8% գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Նոյեմբերին, 2013թ. նոյեմբերի համեմատ, մսամթերքի գներն աճել են 0.5%-ով, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում:  Հաշվետու ամսում հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հավի բդի՝ 1.7%, տավարի մսի՝ 0.9%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ) 0.7% գնանկում: Միաժամանակ, խոզի միսը թանկացել է 0.4%-ով, խոզապուխտինը՝ 0.4%-ով, եփած և կիսաապխտած երշիկներինը՝ համապատասխանաբար 0.5% և 0.6%-ով, աղացած մսինը՝ 0.6%-ով, թռչնամսինը՝ 0.7%-ով, նրբերշիկինը՝ 0.9%-ով, բաստուրմայինը՝ 1.4%-ով, ոչխարի մսինը՝ 2.1%-ով:

Նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 2.7% գնաճ, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնանկում: Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կենդանական և բուսական յուղերի և այլ մթերքի ապրանքախմբերում գրանցվել է գնանկում՝ կազմելով համապատասխանաբար 0.2% և 0.1%:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04