
Գինու արտադրության ծավալները կրճատվել են
Հայաստանում գինու արտադրության ծավալները կրճատվել են: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել է 4,31 մլն լիտր գինի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 9%-ով: 2013 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել էր 4,71 մլն լիտր գինի:
Նշենք, որ 2009-2013 թվականների ընթացքում Հայաստանում գինու արտադրության ծավալներն աճել են շուրջ 50%-ով: Արտադրության աճին զուգահեռ աճել է նաև արտահանման ծավալները: