
Ֆրանսիական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 11,82 մլրդ դրամ
Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Ֆրանսիան Հայաստանի տնտեսությունում իրականացրել է 11,82 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից ուղղակի ներդրումները կազմել են 4,13 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ պաշտոական վիճակագրության՝ հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով մեր երկրի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ծավալով առաջատար երկրների վարկանիշում Ֆրանսիան 11-րդն է:
Հաշվետու ժամանակահատվածում ֆրանսիական ներդրումներն ուղղվել են խմիչքների արտադրության, ջրային տնտեսության, մանրածախ առևտրի, կացության կազմակերպման, զբոսաշրջության և հեռահաղորդակցության ոլորտներ: