Երրորդ եռամսյակում վրացական ձեռնարկությունների ընդհանուր շրջանառությունը կազմել է 6,7 մլրդ դոլար
Այս տարվա երրորդ եռամսյակում Վրաստանում ձեռնարկությունների ընդհանուր շրջանառությունը կազմել է 6,7 մլրդ դոլար, ինչը 9%-ով ավելի է 2014թ. երկրորդ եռամսյակի ցուցանիշից: Հաշվետու շրջանում արտադրված արտադրանքի ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ կազմել է 3,6 մլրդ դոլար, ինչը գրեթե 13%-ով գերազանցում է երկրորդ եռամսյակի արդյունքները:
Վրաստանում խոշոր ձեռնարկությունների շրջանառությունը կազմել է մոտ 5,5 մլրդ դոլար կամ երկրի բիզնես հատվածի ընդհանուր շրջանառության 82,3%-ը: Միջին ձեռնարկությունների շրջանառությունը գնահատվել է 637 մլն դոլար (9,5%), իսկ փոքրներինը`548 մլն դոլար (8,2%):
Վրաստանի ձեռնարկություններում զբաղված քաղաքացիների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 520 217 մարդ, որոնցից 331 421-ը աշխատել է խոշոր, 84 309-ը` միջին և 104 487-ը` փոքր ձեռնարկություններում: Բիզնես հատվածում միջին ամսական աշխատավարձն, ըստ վիճակագրական ծառայության տվյալների, կազմում է 493 դոլար, ինչը գրեթե 4%-ով գերազանցում է երկրորդ եռամսյակի ցուցանիշը: