
Դրամի փոխարժեքը վերադառնում է իր նորմային
Այսօր՝ դեկտեմբերի 19-ի ժամը 14:50-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 436 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 448 դրամ: Կարելի է արձանագրել, որ վերջին 2 ժամի ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 20 դրամով: Միևնույն ժամանակ Եվրոյի փոխարժերը՝ 535 դրամ՝ առք և 550 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 7.40 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 7.63 դրամ: