Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
FPWC-ը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում իրականացվող հերթական նախագծի արդյունքները
27/12/2014 20:43
Կիսվել

FPWC-ը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում իրականացվող հերթական նախագծի արդյունքները

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները` այս անգամ Ծովագյուղ համայնքում:

Նախագծի շրջանակում համայնքում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ, արևային վահանակներ և արևային «էլեկտրական հովիվ», որը պաշտպանում է գյուղի ընտանի կենդանիներին և նորատունկ այգիները գիշատիչներից և կրծողներից: Միջոցառումն անցավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի, Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի և տեղաբնակների մասնակցությամբ:

Համայնքի մանկապարտեզում տեղադրված արևային ջրատաքացուցիչը ջեռուցման էներգաարդյունավետ և բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Այս համակարգը ձմռանը 50-60%-ով նվազեցնում է ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը: Բացի այդ, տեղադրվել են նաև արևային վահանակներ, որպեսզի արևային ջրատաքացուցիչի ղեկավարման համակարգն իր պոմպով ընդհանրապես չօգտագործի էլեկտրաէներգիա:

Արևային ջեռուցման և ջրատաքացուցիչ համակարգն ունի ջրատաքացուցիչ 6 կոլեկտոր, յուրաքանչյուրը՝ վակուումային 30 խողովակով (ընդհանուր՝ 180 հատ): Հայաստանում, ի դեպ, 70մմ տրամագծով վակուումային խողովակներն առաջին անգամ են գործարկվում (մինչ այժմ շահագործվող խողովակների տրամագիծը չի գերազանցել 58մմ-ը) և առավել արդյունավետ են: Վակուումային մեկ խողովակի երկարությունը 2.1մ է: Համակարգն ունի նաև 500 լիտր տարողությամբ երկկոնտուր ջերմափոխանակիչ բաք, ինչպես նաև ղեկավարման համակարգ` իր պոմպով:

Վայրի կենդանիների ներխուժումները կանխելու համար գյուղը կստանա նաև արևային երկու «էլեկտրական հովիվ»` արտադրված ոլորտի առաջին և ամենահեղինակավոր Գալագեր կազմակերպության կողմից: Արևային էներգիայով գործարկվող էլեկտրական ցանկապատն ընտանի կենդանիներին կպաշտպանի գայլերից և այլ գիշատիչներից: Այս արդյունավետ և նորարար լուծումն արդեն մի քանի տասնամյակ կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում:

«Բնությունն ինքն է հուշում մարդկությանը, որ կան էներգիա ստանալու ավելի հեշտ և մատչելի տարբերակներ, որոնցից մենք կարող ենք օգտվել: Ինչու՞ գնալ ծախսատար և շրջակա միջավայրին վնաս պատճառող ճանապարհով, եթե կարելի է օգտվել արևի էներգիայից: Զարգացող երկրների համար առավել ևս այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը կարևոր է, քանի որ դա տնտեսապես շահավետ տարբերակ է: Էլեկտրաէներգիայի համար վճարվող գումարը կարելի է օգտագործել կենսական այլ խնդիրներ լուծելու և կյանքի պայմանները բարելավելու նպատակով: Հայաստանում այդ առումով առավել խոցելի են մարզերը, հատկապես այն բնակավայրերը, որտեղ ձմեռն ավելի երկար է և խստաշունչ, հետևաբար` մեծ են ջեռուցման ծախսերը: Մենք աջակցում ենք «Այլընտրանքային էներգիա» ծրագրին, որովհետև այն ուղղված է երկու կարևոր հարցի լուծմանը` շրջակա միջավայրի պահպանությանը և գյուղական համայնքների բնակիչների բարեկեցությանը նպաստելուն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքը հիմնադրվել է 1828թ.-ին և ներկայումս ունի 4318 բնակիչ: Բնակչության մեծ մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Արազափ գյուղից: Էլեկտրաէներգիայի ծախսը լուրջ մարտահրավեր է այս համայնքում, որտեղ տնտեսությունները պարբերաբար տուժում են գայլերի, այլ գիշատիչների և կրծողների ներխուժումներից: «Այլընտրանքային էներգիա» նախագծի իրականացումը Ծովագյուղ համայնքում կլուծի մի շարք հրատապ խնդիրներ՝ միևնույն ժամանակ առաջարկելով տեղացիներին բնապահպանական այլընտրանքային միջոցներ և ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ օգտագործելու հնարավորություն:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ: Տասն ամիս տևողությամբ ծրագիրը, որն իրականացվելու է Գեղարքունիքի (Վահան և Ծովագյուղ) և Արարատի (Պարույր Սևակ, Շաղափ, Լանջանիստ և Ուրցաձոր) մարզերի վեց համայնքներում, պարունակում է երկու բաղադրիչ` դասընթացներ տեղաբնակների համար և աջակցություն` համայնքներին այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման բնագավառում (արեգակնային ջեռուցման համակարգ, էլեկտրական ցանկապատեր, LED փողոցային լուսավորություն): Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը հավակնում է դառնալ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքների զարգացմանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի բացառիկ բնական ժառանգության պահպանությունը: Աշխատելով վայրի բնության պահպանության, բնապահպանական կրթության և համայնքային զարգացման խաչմերուկում՝ հիմնադրամը կարևորում է գյուղական բնակչության ներգրավումը Հայաստանի կայուն առաջընթացում: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմանը, ինչը նախապայման է Հայաստանի դրական զարգացման:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2