
41%-ով կրճատվել է հայկական ադամանդի արտադրությունը
2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 52 հազար 255 կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 41%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ միայն նոյեմբերին արտադրվել է 4980 կարատ ադամանդ:
Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:
Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:
Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:
Նշենք, որ 2013 թվականին մեր երկրում արտադրվել էր ավելի քան 94 հազար կարատ ադամանդ: 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 41%-ով: