
2015թ.-ը դիմավորել ենք «ցածր առևտրային տրամադրությամբ»
Նախատոնական դետեմբերին մեր երկրում առևտրի համախառն ծավալը կազմել է 326,35 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ գրանցվել է ցուցանիշի շուրջ 13% անկում: Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ մեր քաղաքացիները 2015 թվականը դիմավորել են «պասիվ նախատոնական տրամադրությամբ»:
Միևնույն ժամանակ, դեկտեմբերին, նոյեմբեր ամսվա համեմատ, հանրապետությունում առևտրի համախառն ծավալն աճել է 45%-ով: