2014թ.-ին Հայաստանից մրգերի արտահանման ծավալները նվազել են 76.7%-ով
ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն 2014թ.-ին Հայաստանից արտահանվել է 6.95 մլն դոլար մաքսային արժեքով 5 812.7 տոննա միրգ (ծիրան, բալ, կեռաս, դեղձ, նեկտարին, սալոր, մամուխ): 2013թ.-ի համեմատ Հայաստանից մրգի արտահանման ծավալները նվազել են 76.7%-ով, նման անկումն իհարկե պայմանավորված է 2014թ.-ի գարնանը Հայաստանի գրեթե ողջ տարածքում տեղի ունեցած ցրտահարմամբ:
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ 3.65%-ով աճել են խաղողի (թարմ կամ չորացրած) արտահանման ծավալները՝ կազմելով 7 840.1 տոննա: