Տնտեսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատուն. ԵՏՄ անդամակցութան շրջանակում` նոր ընթացակարգերին համընթաց
03/03/2015 16:50
Կիսվել

Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատուն. ԵՏՄ անդամակցութան շրջանակում` նոր ընթացակարգերին համընթաց

Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ նոր ընթացակարգեր են գործում նաև Ֆինանսների նախարարության միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատանը: Փոփոխություններով զգալի պարզեցվել են ներմուծման և արտահանման ընթացակարգերը. «ԵՏՄ անդամակցության շրջանակում ներմուծումների ժամանակ մաքսային ձևակերպումներ և վճարումներ չեն կատարվում: Այսինքն, տնտեսվարողները միաժամանակ ազատվել են մաքսավճարից, մաքսատուրքից, ինչպես նաև մաքսային պահեստների պահպանման վճարներից»,-նշել է Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պետ Հայկ Ստեփանյանը:

Նոր կարգով ներկրումներով զբաղվող հայտարարատուներին նաև ժամանակ և լրացուցիչ ֆինանսական միջոցներ խնայելու հնարավորություն է ընձեռվել: Հայկ Ստեփանյանի խոսքով` ԵՏՄ երկրներից ներմուծված ապրանքները սահմանային կետերից միանգամից տեղափոխվում են ներկրողի պահեստ և ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում տնտեսվարողները, հարկային մարմիններին ներկայացնելով հարկային հայտարարագիր, վճարում են իրենց հասանելիք ԱԱՀ-ն:

«ԵՏՄ երկրներ կատարվող արտահանումների ժամանակ մաքսային միջնորդների կողմից ռուսերեն լեզվով և պարզեցված ընթացակարգով լրացվում է տարանցիկ հայտարարագիր, որից հետո կատարվում է նախաբացթողումային հսկողություն, ընդ որում, այն կարող է կատարվել ինչպես մաքսային պահեստում, այնպես էլ սահմանային մաքսակետում: Տարանցիկ հայտարարագրերի համար մաքսավճարներ չեն գանձվում, ապրանքի արտահանվող երկրում նույնպես մաքսային ձևակերպում չի իրականացվում և այն միանգամից տեղափոխվում է ստացողի պահեստ, ինչպես մեր երկրում է իրականացվում»,-տեղեկացրել է մաքսատան ղեկավարը: Մասնագիտացված մաքսատունն այժմ սպասարկում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող ավելի քան 1600 կազմակերպությունների: Այստեղ ձևակերպվող ներմուծումների մոտ 15 տոկոսն իրականացվում էր ԵՏՄ երկրներից, իսկ 85 տոկոսն՝ այլ երկրներից:

Ի դեպ, ԵՏՄ անդամակցութան շրջանակում` պարզեցված ընթացակարգեր են գործում նաև երրորդ երկրներից ներմուծումների ժամանակ, մասնավորապես երկարացվել է մաքսային հայտարարագրի ներկայացման 10-օրյա ժամկետը. «Ներկայում ոչ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքները կարող են հայտարարագրվել 60 օրվա ընթացքում` հետագայում ևս 60-օրով երկարաձգելու հնարավորությամբ` առանց տուգանքների վճարման»:

Հայաստան «TIR» ցուցանակով բեռնատարներով հիմնականում ներմուծվում և արտահանվում են տարատեսակ տեխնիկա, տարբեր բնագավառներում կիրառվող թանկարժեք սարքավորումներ, դեղորայք, սննդամթերք և այլն: Ըստ Հայկ Ստեփանյանի, TIR կոնվենցիայի շրջանակում իրականացվող բեռնափոխադրումների ժամանակ լրացվում է ՄՃՓ գրքույկ: Իսկ դա նշանակում է, որ բեռների փոխադրման ամբողջ գործընթացն ապահովվում է միջազգային հսկողությամբ: ՄՃՓ գրքույկներով իրականացվող բեռնափոխադրումները կատարվում են ավելի սեղմ ժամկետներում, քանի որ տարանցիկ երկրներում լրացուցիչ ապահովագրումներ չեն պահանջվում:

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65