Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Ucom-ում բացվել է նոր օնլայն մասնաճյուղ:
10/03/2015 13:55
Կիսվել

Ucom-ում բացվել է նոր օնլայն մասնաճյուղ:

Այսօր հանդիսավոր արարողությամբ բացվեց «Յուքոմի» օնլայն մասնաճյուղը: Հաղորդակցման ոլորտում նորարարությունների առաջատար «Յուքոմ» ընկերությունը ներկայացրեց ևս մեկ նախաձեռնություն, որը մեծապես կօգնի ցանցի բաժանորդներին ավելի արդյունավետ տնօրինել իրենց ժամանակը և օնլայն կառավարել իրենց «Յուքոմ» ծառայությունները:

Օնլայն մասնաճյուղի ստեղծմամբ «Յուքոմ» ընկերությունը նպատակ ունի առավել հեշտացնել իր բաժանորդների՝ մի շարք ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Առաջին անգամ Հայաստանում գործարկվում է մի ծառայություն, որի միջոցով «Յուքոմի» օգտատերերը, առանց  «Յուքոմի» սպասարկման կենտրոն այցելելու, իրենց տանից կամ աշխատավայրից արագ կկարողանան կատարել իրենց անհրաժեշտ գործողությունները՝ կնքել կամ վերակնքել պայմանագիր, փոխել կամ թարմացնել «Յուքոմ» ծառայությունների փաթեթը, փոխել ինտերնետի սակագնային պլանը, ակտիվացնել Wi Fi ինտերնետային ծառայություն, կատարել առցանց վճարումներ և այլ գործողություններ:

Ինչպես իր խոսքում նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը. «Ժամանակակից աշխարհում կյանքը շատ արագ է շարժվում առաջ, իսկ մարդուն ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում՝ զբաղվելու իր սիրելի գործով, լինել տանը՝ մտերիմների ու ընկերների հետ: Յուրաքանչյուր անգամ ծառայությունների փոփոխության համար գրասենյակ այցելելը նշանակում է կորցնել ևս մի քանի ժամ: Մենք առաջարկում ենք մի նոր հնարավորություն՝ օգտվելով որից մարդիկ այլևս ստիպված չեն լինի երկար ժամանակ վատնել «Յուքոմի»  ծառայությունների փոփոխման կամ վճարում կատարելու համար»:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69