
Վերագործարկվել են մայրաքաղաքի ջրային կառույցները
Հետզհետե երեկոյացող Երևանում շարունակում է իշխել տոնական բարձր տրամադրությունը: Հանրապետության հրապարակում զբոսնող կանանց ու աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ֆլեշմոբով շնորհավորել են փոքրիկ երևանցիները:
Ապրիլյոթյան Երևանի մթնոլորտն էլ ավելի տոնական են դարձրել մայրաքաղաքի ջրախոս կոթողները: Հանրապետության հրապարակի շատրվաններից բացի, Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ ապրիլի 7-ին գործարկվել են նաև մայրաքաղաքի բոլոր ջրային կառույցները: