Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՏՄՊՊՀ. «Քարֆուր» ընկերությունը ՏՄՊՊՀ-ին պարզաբանումներ է ներկայացրել շաքարավազի գների վերաբերյալ
29/04/2015 13:24
Կիսվել

ՏՄՊՊՀ. «Քարֆուր» ընկերությունը ՏՄՊՊՀ-ին պարզաբանումներ է ներկայացրել շաքարավազի գների վերաբերյալ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  2015  թվականի տարեկան ծրագրի ներկայացման ժամանակ Ազգային ժողովում հնչեցին մի շարք հարցադրումներ, որոնք շարունակվում են ուսումնասիրվել ՏՄՊՊՀ-ի կողմից:

Բարձրացված հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանում «Քարֆուր» և «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցերի միջև առկա հնարավոր հակամրցակցային գործողություններին, մասնավորապես շաքարավազի ներկրմանն ու վաճառքի գներին:

Բարձրացված հարցադրման հետ կապված Հանձնաժողովը գրությամբ դիմել է «Քարֆուր» սուպերմարկետի հայաստանյան ներկայացուցչությանը՝ վերջինիս կողմից պատրաստի շաքարավազ չներմուծելու և Վրաստանի համանուն ցանցում ավելի ցածր գնով շաքարավազի վաճառքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Ի պատասխան Հանձնաժողովի հարցմանը, «Քարֆուրի»  ներկայացուցիչները նշել են, որ «Երևան Սիթի» խանութների ցանցի հետ որևէ խնդիր երբևիցե չեն ունեցել և այժմ էլ չունեն. «Մեր կողմից պատրաստի շաքարավազի ներմուծման ուղղությամբ կատարված հաշվարկները ցույց են տվել, որ ներմուծման դեպքում շաքարավազի ինքնարժեքը կլինի ավելի բարձր, քան այն դեպքում, եթե այդ ապրանքատեսակը ձեռքբերվի տեղում: Այդ իսկ պատճառով ընկերության համար առավել շահավետ է շաքարավազը մեծածախ կերպով ձեռքբերել Հայաստանում և այն վերավաճառել: Մեր ընկերությունը անկախ է իր գնային քաղաքականության հարցում»,- ասվում է ընկերության գրության մեջ:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Վրաստանում գտնվող «Քարֆուր» անվանումով սուպերմարկետներում շաքարավազը իրացվում է ավելի ցածր գնով քան Հայաստանում,  ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությունը նշել է, որ խոսքը գնում է որակապես տարբեր ապրանքատեսակների մասին. «ՀՀ-ում վաճառվող շաքարավազը ավելի բարձր որակական հատկանիշներ ունի, քան Վրաստանում իրացվող շաքարավազը»: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված՝  Վրաստանում համեմատաբար ցածր գին  է սահմանվել:

Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև ՀՀ-ում շաքարավազի հիմնական արտադրող հանդիսացող «Ալեքս գրիգ» ընկերության փաստաթղթերը` պարզելու ընկերության մանրածախ և մեծածախ գների միջև առկա տարբերությունը:  Պարզվել է, որ դիտարկված ամիսներին ընկերության մանրածախ վաճաքի և մեծածախ իրացման գների միջև առկա է մինչև 20 դրամի տարբերություն, ինչը նշանակում է, որ շաքարավազի վերավաճառքով զբաղվող ընկերությունները 1 կգ շաքարավազի իրացումից կարող են մինչև 20 դրամի եկամուտ ստանալ:

Վրաստանում վաճառվող շաքարավազի գների վերաբերյալ ՀՀ ՏՄՊՊՀ-ը պաշտոնական տեղեկատվություն է ստացել նաև Վրաստանի մրցակցային մարմնից: Ըստ այդմ, 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին շաքարավազի միջին մանրածախ գինը կազմել է 1.54-1.58 լարի, որը, ըստ ՀՀ ԿԲ պաշտոնական փոխարժեքի, կազմում է 350-360 դրամ: Ճիշտ նույն ժամանակահատվածում, Երևան քաղաքի մի շարք խոշոր վաճառակետերում  շաքարավազի մանրածախ գինը կազմել է 350-369 դրամ: Այսինքն, Վրաստանում վերոնշյալ  գնից համեմատաբար ցածր գնով իրացում առկա է միայն «Քարֆուր» ցանցում, ինչն ընկերության պարզաբանման համաձայն, պայմանավորված է որակական տարբերությամբ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45