Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
«Եվրոսետ» բջջային կապի սրահների ռուսական ցանցը սկսում է վճարումների ընդունումը Հայաստանում Beeline-ի ծառայությունների համար
14/05/2015 15:01
Կիսվել

«Եվրոսետ» բջջային կապի սրահների ռուսական ցանցը սկսում է վճարումների ընդունումը Հայաստանում Beeline-ի ծառայությունների համար

Beeline-ը հայտարարում է վճարումների ընդունման համագործակցության մեկնարկի մասին «Եվրոսետ»  ռուսական խոշորագույն բջջային կապի ցանցի հետ:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2015 թ. մայիսից սկսած Հայաստանում Beeline-ի բաժանորդների  բջջային, ֆիքսված և ինտերնետ կապի ծառայությունների վճարումներ կարելի է իրականացնել ամբողջ Ռուսաստանի տարածքոմ՝ «Եվրոսետ» բջջային կապի սրահներում, որոնց թիվն ընդհանուր առմամբ հասնում  է մոտ 4000-ի:

«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները և ընդլայնել դրանց վճարման հնարավորությունները: Այժմ, ամբողջ Ռուսաստանի տարածքում մեր ծառայությունների վճարումների  ընդունումն արդեն իսկ հասանելի է բջջային կապի խոշորագույն ցանցերից մեկում: Մեզ համար գործընկերության այս համաձայնագիրը հերթական նվաճումն է, որը մեր ծառայություններից օգտվելը դարձնում է էլ ավելի պարզ և հարմար», – նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայությունների վճարումը Հայաստանում Beeline-ի բաժանորդների համար  հնարավոր է «Եվրոսետ» բջջային կապի սրահների բոլոր դրամարկղերում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 222 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88