Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության պատվիրակությանը
27/05/2015 13:05
Կիսվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության պատվիրակությանը

Մայիսի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարի և «Մայքրոսոֆթ» ընկերության պատվիրակության միջև:

Պատվիրակության կազմում էին` «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նախագահ Դոն Գրանթհամը, ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի զարգացող շուկաների գծով գլխավեր մենեջեր Պիլար Տոռեսը, ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գլխամասային գրասենյակի անվտանգության գծով ղեկավար Դանիել Գրաբսկին և «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Եվա Հյուսյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին` վերջին 10 տարիներին Հայաստանում ընկերության ակտիվ գործունեության համար և հույս հայտնել, որ ընկերության հետ արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական:

Դոն Գրանթհամն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը` ընկերության հետ համագործակցության պատրաստակամության ու Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ծրագրերին աջակցության համար, և տեղեկացրել, որ ընկերությունը մտադիր է առաջիկայում Հայաստանում իրականացնել մի շարք հեռանկարային ծրագրեր` ՀՀ կառավարության հետ հաստատելով երկարաժամկետ համագործակցություն կրթության, անվտանգության, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, նորարարության ոլորտներում:

Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մասնավորապես միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական ներուժ ճարտարագիտության, ինֆորմատիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառներում, բարձրակարգ և շնորհալի մասնագետներ` տեխնիկական հմտություններով և գիտելիքներով: Նախարարի համոզմամբ, թվարկվածը կարևոր նախադրյալ է վերազգային ընկերությունների կողմից Հայաստանում ներկայացուցչություններ հիմնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ Հայաստանում առկա է մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ:

Զրույցի ժամանակ կողմերն անդրադարձել են մայիսի 26-ին ՀՀ կառավարությունում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրման կարևորությանը: Նշվել է, որ փաստաթղթերի փաթեթի ստորագրման արդյունքում նախատեսվում է Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով «ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում, կրթական և անվտանգության ոլորտներում համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացում, ինչն էապես կնպաստի տարածաշրջանում Հայաստանի` որպես նորագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկող և մտավոր սեփականության իրավունքները պաշտպանող երկրի, վարկանիշի բարձրացմանը։

Հանդիպման ավարտին Կարեն Ճշմարիտյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական է վերազգային կազմակերպությունների հետ համագործակցության և ՀՀ-ում մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված քաղաքականության շարունակականության ապահովման հարցում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52