Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հունվար-մարտին ներքին զբոսաշրջությունն աճել է 9%-ով
31/05/2015 16:41
Կիսվել

Հունվար-մարտին ներքին զբոսաշրջությունն աճել է 9%-ով

Ներքին զբոսաշրջության ոլորտում գրանցվել է ակտիվություն: Այս տարվա առաջին երեք ամսում հանրապետության տարածքում գործունեություն ծավալող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակը կազմել է 67 հազար 131 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 9%-ով:

Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ ներքին զբոսաշրջության  61.5%-ի նպատակը եղել է հանգիստը և ժամանցը, 27.1%-ը կրել է գործնական բնույթ, 4.6%-ը՝ բուժման, իսկ 6.9%-ը՝ այլ  նպատակ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է հանգիստի և ժամանցի, ինչպես նաև գործնական բնույթ կրող ներքին զբոսաշրջային այցերը:

Նշենք նաև, որ 2014 թվականին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել էր 859 հազար 703 զբոսաշրջիկ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2013 թվականի նկատմամբ աճել էր 28.4%-ով:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International  Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապար հորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելա վայրում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98