Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Հուլիսի 22-ի դրությամբ հանրապետության վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 8593.5 տոննա պտուղբանջարեղեն
23/07/2015 11:48
Կիսվել

Հուլիսի 22-ի դրությամբ հանրապետության վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 8593.5 տոննա պտուղբանջարեղեն

Հուլիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը ներկայացրել է պտուղ-բանջարեղենի արտահանման և մթերումների ընթացիկ ցուցանիշները:

Համաձայն ներկայացված օպերատիվ տվյալների` հուլիսի 22-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 8593.5 տոննա պտուղբանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1537.7 տոննայի դիմաց: Այդ թվում` 728.7 տոննա բանջարեղեն և 7864.8 տոննա պտուղ, որից 5767.0 տոննա ծիրան, 372.4 տոննա ընկույզ և 302.9 տոննա այլ պտուղ:

Ռոբերտ Մակարյանի խոսքով` ընթացքի մեջ է 2015 թվականի պտուղբանջարեղենի և խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրերի կնքման գործընթացը: Այս պահի դրությամբ արդեն իսկ կնքվել է 13291 պայմանագիր, որոնց շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 109.8 մլն. դրամ կանխավճար և 449.1 մլն. դրամի բուժանյութեր, պարարտանյութեր և այլ օժանդակություն:

Անդրադառնալով մթերումների գներին` փոխնախարարը շեշտեց, որ գինը որոշում է շուկան` ելնելով առաջարկ-պահանջարկի հարաբերակցությունից, սակայն նախարարության մոնիտորինգը ցույց է տալիս, որ դրանք ցածր չեն լինի նախորդ տարվա գներից:

Նա հավելեց, որ 2014 թվականին արձանագրվել է մթերվող պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումների գործընթացի բարելավում. վճարումների մեծ մասը կատարվել են անմիջապես գնման պահին կամ 7-10 բանկային օրերի ընթացքում:

2015 թվականի հուլիսի 22-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 46523.9 տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 24816.3 տոննա պտուղ, որից 19329.6 տոննա ծիրան, 1908.7 տոննա կեռաս, 1198.1 տոննա խաղող, 16835.6 տոննա բանջարեղեն և 4872.0 տոննա կարտոֆիլ: 2014 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 27503.7 տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում`  4646.7 տոննա պտուղ, որից 1576.2 տոննա ծիրան, 357.1 տոննա կեռաս, 2620.0 տոննա խաղող, 3413.6 տոննա բանջարեղեն և 19443.3 տոննա կարտոֆիլ, իսկ 2014 թվականին տարեկան արտահանման ծավալները կազմել են 46456.4 տոննա պտուղբանջարեղեն և կարտոֆիլ, որից`  1791.2 տոննա ծիրան, 2967.9 տոննա դեղձ, 8001.4 տոննա խաղող, 8961.4 տոննա բանջարեղեն և 21312.8 տոննա կարտոֆիլ:

«Այսօրվա դրությամբ թարմ պտուղբանջարեղենի արտահանման ծավալները արդեն իսկ գերազանցում են նախորդ ամբողջ տարվա մակարդակը մոտ 68 տոննայով»,-  իր խոսքով նշել է փոխնախարար Մակարյանը:

Նախարարի տեղակալը նաև նշեց, որ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված պտղի, բանջարեղենի և խաղողի իրացման նպատակով մթերումների գործընթացին զուգահեռ աշխատանքներ են իրականացվել նաև դրանց վաճառքի աջակցության ուղղությամբ: Այդ կապակցությամբ այս տարի ևս կազմակերպվել են գյուղատնտեսական մթերքի տոնավաճառներ, որոնց մասնակցության համար գրանցվել են շուրջ 2000 գյուղացիական տնտեսություններ: Միջին հաշվով 2 տոնավաճառներում 1 օրվա ընթացքում իրացվում է 80-90 տոննա գյուղմթերք, ընդհանուր առմամբ՝ շուրջ 1400 տոննա:

Տոնավաճառներին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացնում բացառապես սեփական արտադրանքը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45