Համաշխարհային տնտեսության նոր քարտեզ՝ հետաքրքիր մոտեցմամբ
HowMuch.net-ը հրապարակել է համաշխարհային տնտեսության նոր քարտեզ՝ հետաքրքիր մոտեցմամբ: Քարտեզը ներկայացնում է երկրներն՝ ըստ իրենց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալի: Որքան մեծ է երկրի տարածքն, այնքան մեծ է տվյալ երկրի տնտեսությունը: Բացի այդ, յուրաքանչյուր երկրի տարածք բաժանված է 3 մասի՝ ծառայություններ, արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Այս երեք մասերն իրենց հերթին ցույց են տալիս, թե տվյալ երկրի տնտեսության կառուցվածքում որ ոլորտն ինչ մասնաբաժին ունի:
Ըստ քարտեզի՝ իր ՀՆԱ-ի ծավալով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ տնտեսության գերակշիռ մասը՝ մոտ 80%-ը, կազմում են ծառայությունները: Համաշխարհային տնտեսության մասշտաբով ծառայությունների մասնաբաժինը կազմում է մոտ 64%:
Քարտեզը ներկայացնում ենք ստորև.