Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին
31/07/2015 14:56
Կիսվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին

Հուլիսի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ դեսպանության տնտեսական և առևտրային բաժնի ներկայացուցիչ Էլիզաբեթ Հաննին,  ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը, ինչպես նաև նախարարության այլ աշխատակիցներ և ԱԳՆ ներկայացուցիչ:

Նախարարը ողջունելով հյուրերին` շնորհակալություն  է հայտնել դեսպանին զբոսաշրջության և ավիացիայի ոլորտում բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ աջակցության համար: Շեշտել է նաև ՀԲ աջակցությունը տեսչական բարեփոխումների գործում, ինչպես նաև կիսվել ՀՀ-ում ինովացիոն համակարգի ձևավորման գաղափարներով և դեսպանին փոխանցել «Հայաստան. Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգի նախագիծը:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ թվարկված ոլորտներն ԱՄՆ կառավարության համար ևս գերակա են: Դեսպանը հույս է հայտնել, որ վերոնշյալ հայեցակարգն անդրադառնալու է նաև մտավոր սեփականության պաշտպանության հարցերին, քանի որ վերոնշյալ ոլորտը, մասնավորապես, ապրանքային նշանների գրանցման տեսանկյունից ևս մեծ կարևորություն է ներկայացնում ԱՄՆ գործարարների համար: Դեսպանը հույս է հայտնել, որ հարցը կներառվի ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի շրջանակներում հոկտեմբերին նախատեսված հանդիպման ընթացքում:

Նախարար Ճշմարիտյանը կարևորել է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ համաձայնագրի առկայության անհրաժեշտությունը` հաշվի առնելով, մասնավորապես, ՏՏ ոլորտի կազմակերպություններից ազդակները:

Հանդիպման ընթացքում, դեսպան Միլսը ասել է. «Շնորհավորում եմ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն (ԱՃԹՆ) անդամակցելու ձեր պատրաստակամության համար: Մենք ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը կշարունակի կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը թեկնածու-երկիր դառնալու համար: Հուսով ենք, որ ԱՃԹՆ-ն կդառնա Հայաստանի տնտեսության կայուն և թափանցիկ զարգացման մեխանիզմ»: 

Կողմերը  քննարկել են  նաև ՀՀ կառավարության և Բեռլինի Մշակութային դիվանագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ից 16-ը Երևանում կայանալիք «Միջազգային բիզնես և ներդրումներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում» խորագիրը կրող «Հայաստան. տնտեսական համաժողով 2015» միջոցառմանն առնչվող հարցեր:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12