Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ ընկերությունը ձեռք կբերի ՀԷՑ բաժնետոմսերի 100%-ը. ՀՀ կառավարությունը կողմ է
17/09/2015 14:27
Կիսվել

Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ ընկերությունը ձեռք կբերի ՀԷՑ բաժնետոմսերի 100%-ը. ՀՀ կառավարությունը կողմ է

Այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը կողմ է արտահայտվել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության կողմից Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ բաժնետոմսերի 100%-ի ձեռք բերմանը: Էներգետիկայի և բնական պաշարների, Արդարադատության, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունները պետք է եռօրյա ժամկետում ուսումնասիրեն բոլոր փաստաթղթերը ու ներկայացնեն եզրակացությունը։

Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ ընկերությունը գրանցված է Կիպրոսյան օֆշորում, և ընկերության սեփականատիրոջ մասին դեռևս տեղեկություններ չկան: Սակայն, հիմնվելով ամռան կեսերին տարածված տեղեկությունների վրա, կարելի է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ ընկերության սեփականատերը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է:

Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ ընկերությունը ձեռք կբերի ՀԷՑ բաժնետոմսերի 100%-ը. ՀՀ կառավարությունը կողմ է

Կառավարության որոշման մեջ մասնավորապես ասված է.

Հաշվի առնելով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված “Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.” ընկերության հայտը (կցվում է)` սեփականության իրավունքով իրեն պատկանող “Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը “Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ” ընկերությանն  օտարելու մտադրության վերաբերյալ, և ղեկավարվելով “Իրավական ակտերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին եւ Հայաստանի Հանրապետության  էկոնոմիկայի նախարարին`

ա) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի “Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման եւ մրցույթին մասնակցելու սկզբունքները հաստատելու մասին” N 668 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման եւ մրցույթին մասնակցելու սկզբունքները (այսուհետ` սկզբունքներ)` պահանջել համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրել “Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ” ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով “Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ” ընկերությունը ամբողջովին կստանձնի Հայաստանի Հանրապետության կառավարության եւ “Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ” ընկերության միջեւ 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված “Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրացումներով) բխող գնորդի բոլոր պարտավորությունները (այդ թվում` այն պարտավորությունները, որոնք “Երեւանի էլեկտրացանց”, “Հյուսիսային էլեկտրացանց”, “Հարավային էլեկտրացանց” եւ “Կենտրոնական էլեկտրացանց” փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին” եւ “Էներգետիկայի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար).

բ) ուսումնասիրել “Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.” ընկերության եւ “Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ” ընկերության միջեւ կնքվող “Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը եւ տալ եզրակացություն:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մասնակցել սույն որոշման 1-ին կետի “ա” ենթակետում նշված պայմանագրի նախագծի մշակման աշխատանքներին եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98