Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Երևանում անցկացվեց «Ատոմէկս-Հայաստան» սեմինարը
07/10/2015 21:14
Կիսվել

Երևանում անցկացվեց «Ատոմէկս-Հայաստան» սեմինարը

Հոկտեմեբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ ատոմային ոլորտի մատակարարներին նվիրված «Ատոմէկս-Հայաստան» սեմինարը: Սեմինարը կազմակերպել էին «Ռոսատոմ միջազգային ցանց» («Росатом – Международная Сеть») ընկերությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ: Սեմինարին ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի,   մեքենաշինության, շինմոնտաժային և շինարարական, գիտական, բանկային և ֆինանսական ոլորտներում հայաստանյան առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչները:   Ռուսական կողմից մասնակցում էին  «Ռոսատոմ» պետական ընկերության (Госкорпорация «Росатом»), ինչպես նաև՝ դուստր ձեռնարկությունների՝ «Ռուսատոմ Սերվիսի» («Русатом Сервис»), «Ռուսատոմ օվերսիզի»  («Русатом Оверсиз»), «Ռոսատոմ-Միջազգային ցանցի» (Росатом – Международная Сеть»), ոլորտում հայտնի բազմաթիվ այլ ընկերությունների ներկայացուցիչները:   Սեմինարը նվիրված էր հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարացման  ծրագրի իրականացմանը և այդ աշխատանքներին հայաստանյան մատակարարների հնարավոր մասնակցությանը։

Սեմինարի առաջին նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը՝ կարևորելով Հայկական ԱԷԿ-ի դերը երկրի անվտանգ էներգամատակարարման գործում: Արեգ Գալստյանը ներկայացրեց էլեկտրակայանի տեխնիկական բնութագիրը, ՀԱԷԿ-ի հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների ծրագրերը՝ ընդգծելով ՀԱԷԿ-ի անվտանգության բարձր մակարդակի ապահովման ուղղությամբ միջոցառումների շարունակականության անհրաժեշտությունը։

Ռուսատոմ սերվիս»-ի գլխավոր տնօրեն Ե. Սալկովը ներկայացրեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման հիմնական փուլերը, ծրագրի ներկայիս վիճակը և դրանում հայկական ձեռնարկությունների մասնակցության հնարավորությունները:

Ծրագրի իրականացումը բաժանված է երկու փուլերի.  առաջին փուլ – էներգաբլոկի սարքավորումների, շինությունների ընդհանուր ուսումնասիրություն և էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացումը նախապատրաստելու վերաբերյալ ծրագրի մշակում, երկրորդ փուլ – ծրագրի իրականացում, այդ թվում՝ հետազոտական, կարգավորող, վերլուծական, նախագծային, կառուցվածքային, մոնտաժային և շահագործման աշխատանքներ:

Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2019թ-ին: Արդյունքների համաձայն՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարացվի 10 տարով:

Սեմինարի երկրորդ նիստի ընթացքում «Ռոսատոմ» ընկերության ներկայացուցիչները ներկայացրեցին «Ռոսատոմի» գնումների համակարգի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին, մասնավորապես՝ «Ռոսատոմի» միջազգային ծրագրերում հայկական ձեռնարկությունների մասնակցության հնարավորությունների հետ կապված: Ընթացիկ տարում «Ռոսատոմի» գնումների համակարգի նորմատիվ-իրավական կարգավորման գործընթացում զգալի փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ օտարերկրյա մատակարարները կարող են առավել ազատ մասնակցել ընկերության էլեկտրոնային գնումներին:

Նիստի մասնակիցները վստահեցրին, որ հայ մատակարարներն ու ենթակապալառուները՝ մասնակցելով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկրարացման ծրագրին, հետագայում կկարողանան մասնակցել նաև Ռոսատոմի կողմից այլ օբյեկտներում իրականացվող աշխատանքներին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01