Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Գյուղատնտեսության նախարարություն. ձեռք են բերվել խաղողի լրացուցիչ քանակի մթերումների պայմանավորվածություններ
12/10/2015 10:35
Կիսվել

Գյուղատնտեսության նախարարություն. ձեռք են բերվել խաղողի լրացուցիչ քանակի մթերումների պայմանավորվածություններ

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը «Մեդիա կենտրոնում» մասնակցել է «Խաղողի մթերումը դարձել է խնդրահարույց. պատճառներ և հնարավոր լուծումներ» թեմայով քննարկմանը: Քննարկման բանախոսներն էին նաև Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը և Հայաստանի «Խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը:

Իր խոսքում Գառնիկ Պետորսյանը, մասնավորապես, նշել է. որ հոկտեմբերի 8-ի դրությամբ արդեն իսկ մթերվել է շուրջ 185 հազար տոննա խաղող նախորդ ամբողջ տարվա 184 հազար տոննայի դիմաց:

Ընդգծելով, որ ավանդաբար խաղողի մթերումները շարունակվում են մինչև հոկտեմբերի 25-ը` Գառնիկ Պետրոսյանը հորդորել է խաղողագործներին ավելորդ շտապողականություն չցուցաբերել: Նա տեղեկացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները երկու փոխնախարարի հետ միասին, մարզպետարանների մասնագետների և համայնքապետերի հետ տեղերում կոնկրետ միջոցներ են ձեռնարկում մթերման գործընթացը կանոնակարգված կազմակերպելու ուղղությամբ` կոչ անելով խաղողագործներին համագործակցել նրանց հետ:
Գ. Պետրոսյանի տեղեկացմամբ` նախօրեին նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Արարատի և Արմավիրի մարզում գործող վերամշակող ընկերությունների ղեկավարների հետ, որոնց արդյունքում ձեռք են բերվել բերքի լրացուցիչ քանակների մթերումներ իրականացնելու պայմանավորվածություններ:

«Այժմ մեր բոլորի թիվ մեկ գերխնդիրը խաղողի բերքահավաքի և մթերումների կազմակերպումն է: Այս պահին լարվածությունը որոշակիորեն մեղմվել է: Գյուղացին շատ մեծ դժվարությամբ է բերք արտադրում և մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով աջակից լինենք», – նշել է Գառնիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով` դեռևս տարեսկզբին ակնհայտ էր, որ հանրապետությունում առկա է պատրաստի արտադրանքի իրացման ծավալների նվազում, այս տարվա հունվար-օգոստոս ամիսների տվյալներով գինու իրացումը նվազել է 42, կոնյակինը` 50 տոկոսով: Մայիս ամսից նախարարության ուսումնասիրությունների արդյունքում պարզ էր դարձել, որ ընթացիկ տարում ակնկալվում է խաղողի առատ բերք, որն արդեն այսօրվա տվյալներով շուրջ 25-30 տոկոսով գերազանցելու է նախորդ տարվա ցուցանիշը: Մի կողմից վերամշակման ճյուղում առկա խնդիրները, մյուս կողմից բերքի առատ լինելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ խաղողի ցածր շաքարայնության պատճառով որոշ ընկերություններ այս տարի ավելի ուշ սկսեցին մթերումների գործընթացը` առիթ դարձան խաղողի մթերումների գործում որոշակի լարվածության ու խուճապի: Բերքահավաքը իրականացվում էր հախուռն կերպով, մարդիկ փորձում էին օր առաջ ազատվել բերքից, մտավախություն ունենալով, որ չեն կարողանա այն իրացնել, ուստի վերամշակող ձեռնարկությունների մոտ սկսեցին հերթեր գոյանալ, մեկ ընկերությունից մյուս ընկերությունն էին տեղափոխվում, ինչն էլ ստեղծում էր աժիոտաժ և խուճապային տրամադրություն:

Անդրադառնալով գների հետ կապված հարցին` փոխնախարարը նշել է, որ թեև ազատ շուկայական տնտեսության պայմաններում նախարարությունը գին թելադրող չի կարող լինել, սակայն քննարկումների ընթացքում առաջարկություն էր եղել մթերումներն իրականացնել 150 դրամով` նախորդ տարվա միջին գնով: Հիմնականում այդ գինն է եղել, որոշ ընկերություններ մթերումներ իրականացրել են 145, 140 դրամով, այնուհետև երբ ավելի ցածր որակի խաղող են առաջարկել, ավելի ցածր գնով մթերումներ են իրականացվել:

Գյուղատնտեսության փոխնախարարը վերահաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատրաստակամությունը, որ արվելու է ամեն ինչ խաղողի ամբողջ բերքը մթերելու և վերամշակելու համար:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57