Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Գինեգործության թեմայով սեմինար` Չիլիի փորձագետների մասնակցությամբ
19/10/2015 10:36
Կիսվել

Գինեգործության թեմայով սեմինար` Չիլիի փորձագետների մասնակցությամբ

ՀՀ գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառումների շրջանակում այսօր Երևանում անցկացվել է սեմինար հայ գինեգործների համար` Չիլիից ժամանած փորձագետների մասնակցությամբ: Սեմինարին ներկա էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը,  ՀՀ-ում Չիլիի  Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էդուարդո Էգիգուրեն, Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, այլ հյուրեր:

Սեմինարի ընթացքում գինու փորձագետ Նիկոլաս Կովալսկին և Մոսկվայում գինու և գաստրոնոմիայի միջազգային կենտրոնի նախագահ Լեոնիդ Գոլիբտերմանը ներկայացրել են Չիլիի խաղողագործության և գինեգործության զարգացման պատմությունը, առանձնահատկությունները և հաջողված փորձը, որի արդյունքում  գինեգործությունն այսօր Չիլիի տնտեսության  առաջատար ճյուղերից է, որի արտադրանքը ճանաչված է աշխարհում և մեծ սպառում ունի:

Երկրում հաջողել են նաև բնակչության շրջանում գինու օգտագործման մշակույթի ձևավորման հարցում: Գինու ներքին սպառումը այստեղ կազմում է տարեկան 15 լիտր 1 շնչի հաշվով:

Չիլին աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ չկա ֆիլոքսերա:  Ըստ Լեոնիդ Գոլիբտերմանի` պատճառը հողի բաղադրությունն է, որում բավականին բարձր է պղնձի պարունակությունը, բացի այդ երկրում գործում է գինեգործության ոլորտը կարգավորող բավականին խիստ օրենսդրություն, յուրաքանչյուր խաղողի տնկի, որը հայտնվում է Չիլիում, շուրջ 6 տարի պարտադիր կարանտինային հսկողության է ենթարկվում:

Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն իր հերթին հյուրերին ներկայացրել է հայ գինեգործության դարավոր պատմությունը, զարգացման փուլերը, ներկա իրավիճակն ու խնդիրները:

Նրա խոսքով` Չիլիի փորձը մեզ համար շատ ուսանելի և օգտակար կարող է լինել: Այս առումով նա հատկապես կարևորել է փորձագետների ներգրավվածությունը և խորհրդատվական աջակցությունը Հայաստանի խաղողագործության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներում:

Միջոցառման ավարտին մասնակիցների համար կազմակերպվել էր նաև չիլիական և հայկական արտադրության գինիների համտես:

Միջոցառումների շրջանակում Չիլիի դեսպանի հետ քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, որոնց շուրջ  նախատեսվում է առաջիկայում երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրել համագործակցության մասին փաստաթուղթ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01