
Չինաստանի ՀՆԱ աճը դանդաղել է մինչև 6.9%
Չինաստանի պետական վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա երրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ աճը կդանդաղի մինչև 6.9%: Սա 2009թ.-ի մարտից մինչ այժմ արձանագրված ամենացածր ցուցանիշը կլինի: Հրապարակված տվյալների համաձայն այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում ՀՆԱ աճը կազմել է 7%:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՆԱ աճի տեպմի դանդաղումը կապված է համաշխարհային տնտեսական գործընթացների հետ, որոնք ճնշումներ են գործադրում չինական տնտեսության վրա: Գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած աճի տեմպերի նվազմանը, երկրի տնտեսությունը գտնվում է կայուն վիճակում: