ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆ – «ՆԱԲՈՒԿՈ»-Ի ԱՊԱԳԱՆ ԴԵՌԵՎՍ ՄՇՈՒՇՈՏ Է
«Նաբուկո» ծրագրի իրականացման գործընթացը դեռ բավականին մշուշոտ է: Այսօր հրավիրված ասուլիսին նման համոզմունք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` կարծիք հայտնելով, որ առաջիկայում այդ ծրագրի վերաբերյալ կնքվելիք փաստաթղթերը կլինեն ավելի շատ դեկլարատիվ բնույթի, քան իրական ներդրումային: Ծրագրի իրականացման պարագայում որոշակի հարցականներ են առաջացնում 2 հիմնական գործոններ. նախ դեռ հստակ չէ, թե «Նաբուկո»-ի խողովակներով որ երկրի գազն է տեղափոխվելու եւ որքան, եւ երկրորդ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը ստիպում է առանց տնտեսական հիմնավորումների գումարներ չուղղել քաղաքական նախագծերի: «Այս պատճառով էլ ծրագիրը դեռ հստակ չէ»,-ասաց Կ. Բեքարյանը: