Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին
Նոյեմբերի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 26-ից 27-ը Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին առնչվող հարցեր:
Մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացման այլ հարցերի շուրջ ևս: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցության հարցերին: ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա համաձայնագրի շուրջ մեկնարկելիք բանակցային գործընթացում լիտվական կողմի աջակցությունը: