Գեղեցկության սրահների մատուցած ծառայությունների պահանջարկը կրճատվել է
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրում գործող վարսավիրանոցները և գեղեցկության սրահները բնակչությանը մատուցել են, ընդհանուր առմամբ, 7 մլրդ 366.5 մլն ՀՀ դրամի ծառայություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 5%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ինն ամսում վարսավիրանոցների և գեղեցկության սրահների մատուցած ծառայությունների մասնաբաժինը անհատական ծառայությունների ընդհանուր շուկայում կազմել է մոտ 80%:
Նշենք, որ 2014 թվականին վարսավիրանոցները և գեղեցկության սրահները մեր երկրի բնակչությանը մատուցել են 8,4 մլրդ ՀՀ դրամի ծառայություն: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 8,62 մլրդ ՀՀ դրամ: