Որքա՞ն է կազմում բնակչության միջին աշխատավարձը մարզերում և Երևանում
Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած տվյալների համաձայն՝ օգոստոս ամսվա դրությամբ Սյունիքի մարզում բնակչության միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 251,61 հազար ՀՀ դրամ: Արագածոտնի մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 127,22 հազար ՀՀ դրամ:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը մայրաքաղաքում կազմում է 196,95 հազար ՀՀ դրամ:
Միևնույն ժամանակ, Կոտայքի մարզում միջին անվանական աշխատավարձը կազմում է 156,17 հազար ՀՀ դրամ, Արմավիրի մարզում՝ 151,55 հազար ՀՀ դրամ, Արարատի մարզում` 144,58 հազար ՀՀ դրամ, Լոռու մարզում` 150,64 հազար ՀՀ դրամ, Վայոց Ձորում` 139,08 հազար ՀՀ դրամ:
Տավուշի մարզի բնակչության միջին աշխատավարձը կազմում է 143,07 հազար ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզի բնակչության աշխատավարձը` 140,37 հազար ՀՀ դրամ: Շիրակի մարզում ցուցանիշը կազմել է 130,65 հազար ՀՀ դրամ: