Շարունակական անկում առևտրի ոլորտում
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրում մանրածախ առևտրի ծավալը կազմել է 946 մլրդ 113.5 մլն ՀՀ դրամ, ինչը հանրապետությունում իրականացված առևտրի համախառն ծավալի 58.4%-ն է: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մանրածախ առևտրի ցուցանիշը կրճատվել է մոտ 7%-ով:
Միևնույն ժամանակ, մեծածախ առևտրի ոլորտում անկումը կազմել է շուրջ 2%: Մեծածախ առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 618 մլրդ 26.6 մլն ՀՀ դրամ:
Արդյունքում, առևտրի ոլորտի ընդհանուր անկումը կազմել է ավելի քան 5%:
Նշենք, որ մեր երկրի առևտրի ոլորտը անկում է գրանցում արդեն մի քանի ամիս շարունակ: