Հունվար-հոկտեմբերին մեր երկրում գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կազմել է 857,7 մլրդ դրամ
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 857,71 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 11.6%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գյուղատնտեսության արտադրանքի առավել մեծ ցուցանիշ գրանցվել է սեպտեմբերին՝ 205.5 մլրդ ՀՀ դրամ: Ոլորտի համար առավել բարենպաստ մյուս ամիսներին՝ օգոստոսին և հոկտեմբերին, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները կազմել են համապատասծանաբար 176.4 մլրդ ՀՀ դրամ և 147.3 մլրդ ՀՀ դրամ:
Միևնույն ժամանակ, տարեկան կտրվածքով գյուղատնտեսական արտադրանքի ծավալի առավել զգալի աճ գրանցվել է հունիսին՝ շուրջ 38%: