Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում միջազգային համագործակցության ծրագրերի արդյունքները
04/12/2015 16:59
Կիսվել

Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում միջազգային համագործակցության ծրագրերի արդյունքները

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը ներկայացրել է 2015 թվականի ընթացքում նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և առաջիկա ծրագրերը:

Նա մասնավորապես անդրադարձել է Եվրամիության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության,  Շվեյցարիայի զարգացման համագործակցության գրասենյակի ֆինասնավորմամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին:Այդ թվում` Եվրամիության հետ համագործակցության շրջանակում  փոխնախարարն առանձնացրել է «Արևելյան համագործակցության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» 25 միլիոն եվրո արժողությամբ  եռամյա ծրագիրը,  որից 20 մլն-ը` բյուջետային աջակցություն է, 5-ը` տեխնիկական և իրականացվում է ՄԱԿ-ի կառույցների կողմից: Ծրագրի տեխնիկական բաղադրիչի ներքո ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ, որի շրջանակում այժմ նախարարությունը մշակում է հետբերքահավաքի կաննոնակարգ և  ուսումնասիրում բնածին աղետների  դեմ պայքարի նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցը: Արմեն Հարությունյանը հավելել է, որ այս  մեթոդոլոգիայի շրջանակում պիլոտային ծրագրեր կիրականացվեն հակակարկտային ցանցերի տեղադրման, ցրտահարության դեմ պայքարի միջոցառումների նոր տեխնոլոգիաների մասով: Ծրագիրն ունի նաև դրամաշնորհային բաղադրիչ, որն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից  և նպատակուղղված է կոոպերատիվների աջակցությանը:   Փոխնախարարն ընդգծել է, որ այս տարի ՀՀ բոլոր մարզերի գյուղացիական տնտեսությունները, որոնք ցանկանում են կոոպերատիվներ հիմնել,  հնարավորություն են ունեցել հայտեր ներկայացնել, որի արդյունքում ըստ չափորոշիչների  կընտրվեն  30-35 կոոպերատիվներ, որոնք կստանան դրամաշնորհներ Եվրամիության կողմից:

Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ դեկտեմբերի 15-ին Հայաստանում կմեկնարկի նոր ծրագիր ` ԵՄ և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, որը կուղղվի Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը:  Նախատեսվում  են բարեփոխումներ օրենսդրական դաշտում, դրամաշնորհային ծրագիր, որը բաց է լինելու ՀՀ բոլոր մարզերի գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի բյուջեն կազմում է 3,3 մլն եվրո, տևողությունը` երեք տարի է:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ իրականացվող ծրագրերն են`  «Համատարած գյուղատնտնտեսական հաշվառում» ($2 մլն, 2014-2017), «Համագործակցություն հանուն գյուղի զարգացման», ($4 մլն 2013-2018),  «Գյուղի զարգացման նախաձեռնություն» ($4 մլն, 2013-2018):

Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ իրականացվում են անասնաբուժական կենտրոնների ստեղծման և մասնավոր խորհրդատվական համակարգերի խթանման ծրագրեր:  Արմեն Հարությունյանը հայտնել է, որ մինչև 2017 թվականը նախատեսվում է ստեղծել թվով 20  անասնաբուժական կենտրոններ, որոնք կապահովվեն այլընտրանքային խորհրդատվություն գյուղացիական տնտեսությունների համար:   2016 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորել է նաև ջրային համակարգի արդիկանացմանն ուղղված ծրագիր, որի շրջանակում երեք պիլոտային ծրագրեր են իրականացվել` ջրախնայողատար համակարգերի տեղադրման մասով, ինչը կնպաստի, որպեսզի ձկնաբուծական տնտեսություններն առավել արդյունավետ դարձեն իրենց գործունեությունը:

Նախարարությունը շարունակում է համակգործակցությունը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության  հետ, այս պահին կան 7 ընթացիկ ծրագրեր: Դրանցից են` Խաղողի կոլեկցիոն այգիների ստեղծման, Ձկնաբուծության զարգացման, Բրյուցելոզի դեմ պայքարի պիլոտային ծրագրերը:

Փոխնախարարի խոսքով`  այս տարի նախարարությունը բավականին արդյունավետ համագործակցել  է  Ֆրանսիայի դեսպանատան հետ, և տարվա ընթացքում Հայաստան են ժամանել առաքելություններ` խորհրդատվական համակարգի արդիականացման և խաղողագործության և գինեգործության զարգացման նպատակով: Ակնկալվում է, որ 2016 թվականին ֆրանսիացի մասնագետներ կժամանեն պանրագործության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման և մեր հանրապետությունում պանիրների նոր տեսակների արտադրության զարգացման նպատակով:  Արմեն Հարությունյանը շեշտել է, որ  նոր տեխնոլոգիաների ներդրումը պայմանավորված է նոր շուկաներ գտնելու և արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու անհրաժեշտությամբ:

Այս տարի Հայաստանը դարձել է Խաղողի և գինու միջազգային կազմակերպության անդամ և Գերմանիայի զարգացման գործակալությունն աջակցել է, որ հայկական կրթական և գիտական հաստատությունների անդամներ մասնակցեն և իրենց թեզերը ներկայացնեն այս հեղինակավոր կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակում:

Անդրադառնալով ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի քննարկումներին` փոխնախարարը հայտնեց, որ 12 աշխատանքային խմբեր են ստեղծվել, որոնք նպատակաուղված են գյուղատնտեսության ոլորտում տարբեր համատեղ ծրագրերի իրականացմանը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02