
Մեկ տարում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 7-7.5%-ով
Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ,մեր երկրում բենզինի գինը նվազել է 2.1%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 1.7%-ով: Այս մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2015 թվականի նոյեմբերին, 2014 թվականի նոյեմբերի համեմատ, հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 7.0%-ով և 7.5%-ով: Միևնույն ժամանակ, նոյեմբերին, 2014 թվականի դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 9.3%-ով և 10.6%-ով: