Ձկնորսության ոլորտում գրանցվել է 23% աճ
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում ձկնորսության ոլորտում համախառն արտադրանքը կազմել է 21,65 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 23%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված տվյալների՝ միայն հոկտեմբերին ցուցանիշը կազմել 1,89 մլրդ ՀՀ դրամ՝ սեպտեմբեր ամսվա համեմատ աճելով 15%-ով, իսկ նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա համեմատ կրճատվելով 2.5%-ով: