Տնտեսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 441.00-1.00 EUR SELL - 446.00-2.00
OIL:  BRENT - 67.73+0.27 WTI - 63.77+0.54
COMEX:  GOLD - 3417.20+1.25 SILVER - 38.88+2.21
COMEX:  PLATINUM - 1363.90+1.15
LME:  ALUMINIUM - 2585.00+0.33 COPPER - 9724.50+0.04
LME:  NICKEL - 14929.00-0.53 TIN - 33420.00-0.68
LME:  LEAD - 1970.00-0.58 ZINC - 2765.50-0.77
FOREX:  USD/JPY - 146.93-1.16 EUR/GBP - 1.1715+1.07
FOREX:  EUR/USD - 1.1715+1.07 GBP/USD - 1.3522+0.91
STOCKS RUS:  RTSI - 1130.09-0.16
STOCKS US: DOW JONES - 45631.74+1.89 NASDAQ - 21496.54+1.88
STOCKS US: S&P 500 - 6466.91+1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 42633.29+0.05 TOPIX - 3100.87+0.58
STOCKS CHINA:  HANG SENG - 25339.14+0.93 SSEC - 3825.76+1.45
STOCKS EUR:  FTSE100 - 9321.40+0.13 CAC40 - 7969.69+0.40
STOCKS EUR:  DAX - 24363.09+0.29
22/08/2025  CBA:  USD - 382.62-0.08 GBP - 513.13-2.37
22/08/2025  CBA:  EURO - 443.72-2.2
22/08/2025  CBA:  GOLD - 41066-87 SILVER - 462.11+5.94
Ամփոփվել է Հայաստանի արդյունաբերության զարգացման և առևտրի քաղաքականության ուղղությամբ իրականացրած աշխատանքը
24/12/2015 12:02
Կիսվել

Ամփոփվել է Հայաստանի արդյունաբերության զարգացման և առևտրի քաղաքականության ուղղությամբ իրականացրած աշխատանքը

Դեկտեմբերի 23-ին` «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում, տեղի է ունեցել «2015 թվականին Հայաստանի արդյունաբերության զարգացման և առևտրի քաղաքականության ուղղությամբ իրականացրած աշխատանքի ամփոփում» թեմայով մամուլի ասուլիսը:

Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը և նախարարության աշխատակազմի առևտրի և շուկայի կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը:

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՆՔ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արդյունաբերության ոլորտի արտադրական, իրացման և արտահանման ծավալները

Համաձայն ԱՎԾ ցուցանիշների` 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1177.4 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 4.6%-ի աճ:

2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է 1086.7 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4.6%-ով: Արտահանվել է 430 մլրդ դրամի արտադրանք, որից ԱՊՀ` 66.3 մլրդ դրամի, իսկ այլ երկրներ` 360.7 մլրդ դրամի արտադրանք, արտահանման աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 11.1%:

Արդյունաբերական ոլորտների շուրջ 2567 ընկերություններում ներառված են ավելի քան 80 հազ. աշխատող:

Նշված ժամանակահատվածում աճ են արձանագրվել հետևյալ ոլորտներում`

– Հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործող ընկերությունները թողարկել են 232.2 մլրդ դրամի արտադրանք` արձանագրելով 42.7%-ի աճ: Արտահանվել է 143.7 մլրդ դրամ, աճը կազմել է 50.2%:
– Մշակող արդյունաբերության ընկերություններն արտադրել են 672.4 մլրդ ՀՀ դրամի արտադրանք` արձանագրելով 4.2% անկում:
– Էլեկտականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը կազմել է 186.4 մլրդ դրամ` արձանագրելով 3.7% աճ: 2015 թվականին մեկնարկել են 22 ընկերություններ (համեմատաբար խուշոր), որոնց կողմից իրականացված ներդրումների ծավալը կազմել է 65-70 մլրդ ՀՀ դրամ, ստեղծված աշխատատեղերի քանակը` շուրջ 2600:

Արդյունաբերական քաղաքականություն

– Հաշվի առնելով, որ պետությունը կարևորում է արդյունաբերության դերակատարումը տնտեսության զարգացման գործում` 2015 թվականի հունվարից ուժի մեջ է մտել «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով հաստատվել են համապատասխան ենթաօրենսդրական ակտեր:
– Հաստատման փուլում է գտնվում արդյունաբերության զարգացման 2016-2020թթ. պետական ծրագիրը, որը կնպաստի արդյունաբերության ոլորտը զարգացման նոր մակարդակի բարձրացմանը:
– Արդյունաբերաական ընկերությունների գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով հաստատվել կամ քննարկման փուլում են գտնվում մի շարք իրավական ակտեր:
– 2015թ. ընդունվել է օրենք, որը հնարավորություն է տալիս սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն ծավալող սուբյեկտներին ազատելու հարկերից, ինչպես նաև նշված օրենքում կատարվել է փոփոխություն, համաձայն որի ցանկում կարող են ներառվել նաև սահմանամերձ քաղաքային համայնքներ: Արդյունաբերական քաղաքականության իրականացման արդյունքում մի շարք արդյունաբերական կազմակերպություններ ստացել են պետական աջակցություն տարբեր ուղղություններով, ինչը դրական է ազդել այդ ընկերությունների` արտահանման և արտադրության ծավալների աճի վրա, մասնավորապես.
– Ներդրումային ծրագրերի ԱԱՀ-ի երեք տարով հետաձգում. 2015թ. ՀՀ կառավարության կողմից հավանության են արժանացել 5 ներդրումային ծրագրեր`  ներդրումների չափը` 6.38 մլրդ ՀՀ դրամ, հետաձգված ԱԱՀ` շուրջ 1.27 մլրդ ՀՀ դրամ (սննդամթերքի, խմիչքների, տեքստիլ և այլ արտադրության ոլորտներ):
– Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2015թ. ընթացքում արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորման,  օտարերկրյա պետությունում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորման, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության և այլ նպատակներով աջակցություն են ստացել արտահանման ուղղվածություն ունեցող 106 ընկերություններ:
– Իրականացվել է հանրապետության արդյունաբերական  ոլորտի ընկերությունների գործունեության մոնիթորինգ, որի արդյունքում ընկերությունների արտադրական ցուցանիշների վերաբերյալ հավաքված օպերատիվ տեղեկատվության հիման վրա ամփոփվել են ոլորտի արտադրական ցուցանիշներն ու կատարվել համապատասխան վերլուծություններ: Վերլուծությունների արդյունքում ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են վերջիններիս կողմից բարձրացված խնդիրները, որոնց հետագայում տրվել են համապատասխան լուծումներ:
– Իրականացվել են ոլորտային քննարկումներ, մասնավորապես` ոսկեգործության, ադամանդագործության, ժամագործության, թեթև արդյունաբերության, հանքարդյունաբերության և այլ ոլորտների: Ոլորտային քննարկումների ընթացքում մասնավոր հատվածի հետ քննարկվել են առկա խնդիրները և դրանց տրվել են համապատասխան լուծումներ:
– Աշխատանքներ են իրականացվել ԵԱՏՄ և երրորդ երկրների ու տեղական ընկերությունների միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ, մասնավորապես կոոպերացիոն կապերի զարգացման և համատեղ արտադրություններ կազմակերպելու ուղղությամբ:
– Աշխատանքներ են իրականացվել հանրապետությունում արդյունահանվող հումքի առավել խորը վերամշակման ուղղությամբ:

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՆՔ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ արտաքին առևտրի քաղաքականություն

2015 թվականի ընթացքում արտաքին առևտրի ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է եղել գործարարների համար բարենպաստ պայմանների ապահովմանը, արտաքին շուկաներում հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմների ապահողմանը, իսկ ներքին շուկայում` հավասար մրցակցային դաշտի ձևավորմանը:

Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն /ԵԱՏՄ/ անդամակցությամբ պայմանավորված, առաջնահերթ ուշադրություն է դարձվել նոր պայմաններում իրավական դաշտի ձևավորմանը, որն ուղղված կլինի նաև հայ գործարարի շահերի պաշտպանությանը: Իրականացվել են  մի շարք միջոցառումներ, մասնավորապես` սակագնային և ոչ սակագնային  կարգավորման ոլորտներում ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցման ուղղությամբ, մշակվել և ընդունվել են  մի շարք իրավական ակտեր:
2015 թվականին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվել է GSP Արտոնությունների ընդհանրացված համակարգից /GSP/ օգտվելու հնարավորությունը: Ներկայումս Հայաստանն օգտվում է նաև Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի Արտոնությունների ընդհանրացված համակարգ /GSP/ արտոնյալ ռեժիմից, ինչն ապահովում է Հայաստանում արտադրված մի շարք ապրանքների համար զեղչված կամ 0-ական մաքսատուրքերով մուտք վերոնշյալ երկրների շուկաներ: Հարկ է նշել, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող  Արտոնությունների ընդհանրացված համակարգ /GSP+/ առևտրային ռեժիմն ապահովում է շուրջ 6400 տեսակի հայկական ապրանքների`  եվրոպական շուկա զրոյական կամ ցածր մաքսատուրքի դրույքաչափերով արտահանելու հնարավորություն:

Արտաքին առևտրի վիճակագրություն

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2015 թվականի  հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշների` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի /ըստ առևտրաշրջանառության/ հիմնական գործընկեր երկրներն են` Ռուսաստանի Դաշնությունը /989.6 մլն ԱՄՆ դոլար/, Չինաստանը /399.9 մլն ԱՄՆ դոլար/, Գերմանիան /284.3 մլն ԱՄՆ դոլար/,  Իրանը /227.6 մլն ԱՄՆ դոլար/, Իտալիան /162.6 մլն ԱՄՆ դոլար/:
Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 3901.0 մլն ԱՄՆ դոլար,  ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20.4 0 %-ով  /2014 թվականի հունվար-հոկտեմբերին այն կազմել է 4898.5 մլն. ԱՄՆ դոլար/:

2015 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի Հանրապետություն արտահանումը կազմել է 1223.4 մլն ԱՄՆ դոլար,  ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.2 %-ով /2014 թվականի հունվար-հոկտեմբերին այն կազմել է 1250.5  մլն ԱՄՆ դոլար/:

2015 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի Հանրապետություն ներմուծումը կազմել է 2677.5 մլն ԱՄՆ դոլար,  ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 26.6%-ով /2014 թվականի հունվար-դեկտեմբերին այն կազմել է 3648.0 մլն.ԱՄՆ դոլար/:

Սպառողական շուկա

2015 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նվազել է ներքին առևտրի շրջանառությունը` կազմելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հանդեպ  93.6%: Նշենք, որ դրա հետ մեկտեղ ավելացել է առևտրի օբյեկտների քանակը` կազմելով 17039 օբյեկտ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 16450 օբյեկտ:

22/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.62
-0.08
Եվրո (EUR)
443.72
-2.2
Ռուբլի (RUR)
4.7389
-0.0335
Լարի (GEL)
141.5
+0
41066
-87
Արծաթ
462.11
+5.94