Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Էկոնոմիկայի նախարարը զայրացրել է վարչապետ Աբրահամյանին
21/01/2016 09:39
Կիսվել

Էկոնոմիկայի նախարարը զայրացրել է վարչապետ Աբրահամյանին

«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է երեկ կայացած կառավարության նիստի ընթացքում Հովիկ Աբրահամյանի կողմից արված դիտողությանը։

«Երեկ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետը դժգոհել Է չինովնիկների աշխատանքային կարգապահությունից։ «Ես հետամուտ եմ լինելու, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան և ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»,– ասել Է Հովիկ Աբրահամյանը։ Սա վարչապետի հերթական «պրոֆիլակտիկ միջոցառումը» չէր, և դժգոհությունը կապված է կոնկրետ անձի՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ։ Ըստ կառավարության միջանցքներում շրջանառվող լուրերի՝ երկուշաբթի էկոնոմիկայի նախարարին գործավարուհու միջոցով զգուշացրել են, որ վարչապետը պիտի զանգի։ Սա էլ ամբողջ օրն սպասել է, բայց կառավարությունից զանգ չի եղել։ Վարչապետը զանգել է 18:00-ին, ուղիղ կապով, սակայն Ճշմարիտյանն այնտեղ չի եղել, մինչև աշխատանքային օրվա ավարտը գնացած է եղել։ Ասում են՝ Հովիկ Աբրահամյանը զայրացել է Ճշմարիտյանի վրա՝ ասելով մոտավորապես հետևյալը. «Եթե ես զգուշացրել եմ, որ խոսալու բան ունեմ, պիտի գիշերը նստեր աթոռին, տուն չգնար»։ Կառավարությունում դժգոհ են Ճշմարիտյանի պահվածքից։ Էկոնոմիկայի նախարարը նիստից հետո հրաժարվել է մեկնաբանել իրեն ազատելու մասին լուրերը՝ ասելով, որ բամբասանքների չի պատասխանում։ Սակայն նա ակնհայտորեն ճամպրուկային տրամադրություն ունի և լրագրողների հարցերին բավականին ժամանակ է՝ չի պատասխանում»,–գրում է պարբերականը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98