Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Կարեն Ճշմարիտյան․ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո հայկական շուկա են մուտք գործել նոր ավիաընկերություններ
03/02/2016 20:01
Կիսվել

Կարեն Ճշմարիտյան․ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո հայկական շուկա են մուտք գործել նոր ավիաընկերություններ

Փետրվարի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2015 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացրած աշխատանքին և տարվա տնտեսական արդյունքներին:

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Ներգնա զբոսաշրջություն. 2015թ. Հայաստան է այցելել 1.192.120 միջազգային զբոսաշրջիկ` 1.0% պակաս, քան 2014 թվականին: 2015թ. ընթացքում ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի նվազումը հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից և Վրաստանից այցելությունների նվազմամբ` համապատասխանաբար 6 և 11 %-ով (ընդհանուր շուրջ 60000-ով):

2015թ. 9 ամիսների տվյալներով, ՌԴ-ից արտագնա զբոսաշրջիկների թիվը 2014թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 31%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է տարածաշրջանային տնտեսական խնդիրներով:

Հայաստանի ներգնա զբոսաշրջային այցելությունների ցուցանիշներով ՌԴ-ից այցելությունների թիվը կազմում է ընդհանուր այցելությունների շուրջ 45%-ը: Երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղից այցելույթունների թիվը կազմում է ընդհանուր թվի շուրջ 27%-ը: Նպատակային շուկա հանդիսացող որոշ այլ երկրներից Հայաստան այցելությունների աճ է արձանագրվել, մասնավորապես` մոտ 24%-ով`  Իրանից, մոտ 138%-ով` ԱՄԷ-ից,  շուրջ 5 անգամ` Իրաքից, մոտ 16 %-ով` Կանադայից և 41% -ով` ԱՄՆ-ից և այլն: Սոցիալական փաթեթ. 2015թ. հունվար-սեպտեմբերին սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակում հաշվառված 52 զբոսաշրջային օպերատորների կողմից կնքվել է 49.801 պայմանագիր, իսկ հանգստի ապահովման ծառայությունից օգտված շահառուների (նաև ընտանիքի անդամների) թիվը կազմել է շուրջ 98.000:

2015թ. հունվար-սեպտեմբերի ընթացքում կնքված պայմանագրերի քանակի աճը 2014թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 4.3%:

Ենթակառուցվածքներ. 2015թ. շահագործման են հանձնվել 4 նոր հյուրանոց`  “Օպերա Սյուիթ” հյուրանոցը` Երևանում (106 համար, 212 ննջատեղ), “HYATT խմբի HYATT  PLACE“  ցանցի հյուրանոցը` Ջերմուկում (92 համար, 200 ննջատեղ), “Double Tree by Hilton Yerevan“ հյուրանոցը` Երևանում (176 համար, 221 ննջատեղ), «Գայանե» հյուրանոցը` Հաղպատում (18 համար, 30 ննջատեղ):

2015թ. փետրվարին Երևանի «Golden Palace» հյուրանոցի կառավարումը պայմանագրով հանձնվել է «Radisson Blue» միջազգային հեղինակավոր հյուրանոցային ցանցին:

Մարքեթինգային քաղաքականություն. Հայաստանը ներկայացվել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներով և վարկանիշային կայքերով (Travel channel, Travel channel Europe, France 5, Ushuaia TV, Travel.ru, National Geographic): Հայաստանը մասնակցել է 7 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների (Մադրիդում, Մոսկվայում, Փարիզում, Բեռլինում, Ռիմինիում, Լոնդոնում,Վարշավայում): 2015թ. ընթացքում կազմակերպվվել են ավելի քան 170 լրագրողների ու զբոսաշրջային օպերատորների  ճանաչողական այց Հայաստան (Իսրայելից, Ռուսաստանից, Իտալիայից, Չինաստանից): Պետական աջակցություն է ցուցաբերվել ՀՀ մարզերում գործող 5 զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների:

Զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում. Մշակվել և միջազգային ինտերնետային կայքերում տեղադրվել են 40 նոր քայլարշավային երթուղիներ, 2015թ. ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպվել են  6 ավանդական փառատոններ:

Իրավապայմանագրային դաշտ. Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել Զբոսաշրջության ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթ` «Զբոսաշրջության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ: 2015թ. հուլիսի 30-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, վկայականի և նշանի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների  ծրագրին:

Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցություն. Իրականացվել են միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ` մասնավորապես համաձայնագրերի, հուշագրերի, գործանական ծրագրերի նախագծերի մշակում, հաստատում, մի շարք երկրների հետ համագործակցության առաջարկների ներկայացում, զբոսաշրջության բնագավառում մասնագիտացված միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, ինչպես նաև այլ միջազգային գործընկերների հետ համագործակցություն:
2015թ. սեպտեմբերի 11-ից 18-ը Կոլումբիայում կայացած ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր ասամբլեայի 21-րդ նստաշրջանի շրջանակներում, ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր քարտուղարի, գործադիր տնօրենի, Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի և ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների  գործադիր տնօրենի հետ քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2016թ. հոկտեմբերին ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների տարեկան 37-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, որին կմասնակցի նաև ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր քարտուղարը:

ՔԱՂԱՔԱՑՒԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱ

«Բաց երկնքի» քաղաքականության իրականացման համար արդյունավետ իրավական հիմքի ապահովման նպատակով 2015թ. վերանայվել է ոլորտը կարգավորող ողջ իրավական դաշտը.

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է ««Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով իրականացվել է ոլորտը կարգավորող մարմինների տարանջատում` ըստ լիազորությունների: Ըստ այդմ՝ քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման լիազորված մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարությունն է, իսկ տեխնիկական կարգավորման մարմինը՝ ՀՀ ԿԱ քաղաքացիական ացիացիայի գլխավոր վարչությունը:

Օրենքն ուժի մեջ է մտել 2015թ. օգոստոսի 1-ից: Նոր օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով` վերանայվել է գործող ենթաօրենսդրական դաշտը. ՀՀ կառավարության 2015թ. օգոստոսի 6-ի նիստում ընդունվել են վերոնշյալ օրենքից բխող մի շարք օրենսդրական ակտեր:
Արդիականացվել է տեղական ավիաընկերությունների հավաստագրման գործընթացը. ավիաընկերությունների հավաստագրման գործընթացի թափանցիկության և արդյունավետության ապահովման նպատակով ստեղծվել է հայտերի քննարկման խորհուրդ` ընդգրկելով նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներին:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման ծրագրի շրջանակներում 2014թ.վերջին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվել և ուժի մեջ է մտել 2014թ. դեկտեմբերի 31-ից, ինչպես նաև` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ միջև կնքվել է Փոխըմբռնման հուշագիր` «Շիրակ» օդանավակայանը սպասարկող ավիաընկերությունների համար օդանավակայանային սակագների վերանայման և օդանավակայանում ծառայությունների ընդլայնման վերաբերյալ:

Եվ տեղական, և օտարերկրյա ավիաընկերությունների առևտրային գործունեության խթանման նպատակով 2014-2015թթ. ընթացքում, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ` վարվել են բանակցություններ և վերանայվել են մի շարք միջկառավարական համաձայնագրեր` վերացնելով գործող սահմանափակումները:

Բանակցություններ են վարվել 26 պետության իշխանությունների հետ: 14 պետության հետ քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրավական դաշտն ազատականացվել է. Ավստրիա, Ռուսաստան, Իրան, Իսպանիա, Թուրքմենստան, Կատար, Լեհաստան, Նիդերլանդներ, Քուվեյթ, Հունաստան, Լյուքսեմբուրգ, Հորդանան, Իսլանդիա, Շվեյցարիա: 12 պետության հետ դաշտի ազատականացման և նոր համաձայնագրերի կնքման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են. Իրաք, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, Թաիլանդ, Բուլղարիա, ԱՄԷ, Իսրայել, Իտալիա, Ուկրաինա, Չինաստան, Սինգապուր, Ավստրալիա, Չինաստան: Փոխադարձաբար օդի 5-րդ ազատության իրավունք է տրամադրվել 6 պետության ավիաընկերությունների. Թուրքմենստան, Կատար, Քուվեյթ, Հունաստան, Լյուքսեմբուրգ, Իսլանդիա:
Անց են կացվել քննարկումներ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն ՀՀ միանալու շուրջ. 2015թ. դեկտեմբերի 7-ին Եվրահանձնաժողովը համապատասխան փաթեթ է ներկայացրել Եվրախորհրդի քննարկմանը:

Բանակցություններ են վարվել շուրջ 30 ավիաընկերությունների հետ:

«Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո հայկական շուկա են մուտք գործել նոր ավիաընկերություններ, ինչպես նաև վերադարձել են նախկինում շուկան սպասարկողները. Qatar Airways, Aegean Airways, Georgian Airways, Iraqi Airways, Al Naser, Mahan Air, Middle East Airways, S7 Airlines, LOT:

2015թ. 2013թ. համեմատ («Բաց երկնքի» քաղաքականությունն ընդունվել է 2013թ. հոկտեմբերի 27-ին)` թռիչքների հաճախականությունն աճել է 3%-ով, իսկ  ուղևորոհոսքը` 11%-ով: 2015թ. դեկտեմբերի վերջի դրությամբ, դեպի Երևան կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերություններ թիվը կազմել է 21:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85