Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Կարեն Ճշմարիտյան․ պետությունը շարունակում է աջակցել ՓՄՁ-ներին
03/02/2016 20:21
Կիսվել

Կարեն Ճշմարիտյան․ պետությունը շարունակում է աջակցել ՓՄՁ-ներին

Փետրվարի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2015 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացրած աշխատանքին և տարվա տնտեսական արդյունքներին:

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ

2015թ. ընթացքում մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությունը», որով կարևորվում է գիտելիքի, որակի, ՓՄՁ մրցունակության բարձրացումը գործարար միջավայրի և ձեռնարկատիրական մշակույթի բարելավումը` նպատակ ունենալով կայուն ՓՄՁ սուբյեկտների ստեղծումն ու տնտեսության մեջ դրանց կշռի ավելացումը: Ռազմավարությունը կիրականացվի պետական և մասնավոր հատվածների, հասարակական և միջազգային կազմակերպությունների, բիզնես ասոցիացիաների ամենաակտիվ և գործուն մասնակցությամբ:

2015թ. օրենսդրական փոփոխություններ են իրականացվել «Շրջանառության հարկի» մասին օրենքում, նպատակը` ՓՄՁ-ների համար նպաստավոր պայմանների ստեղծումն էր` հարկերի հաշվարկման, գործարքների փաստաթղթավորման հետ կապված որոշակի բարդությունների վերացման առումով:

2015թ. կնքվել է 2 կարևոր փաստաթուղթ` ՀՀ և ԵՄ միջև` «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) (2014-2020թթ.) ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ»  և «Հայաստանում ՓՄՁ զարգացմանն ուղղված աջակցություն» ֆինանսավորման համաձայնագրերը, որոնց իրականացման արդյունքում նոր հնարավորություններ կստեղծվեն ՓՄՁ սուբյեկտների զարգացման, նրանց կարողությունների հզորացման համար:

2015թ. ընթացքում ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրի շրջանակներում վարկային երաշխավորությունների տրամադրման, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության, ոլորտային աջակցության, գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության, տեղական տնտեսական զարգացման ուղղություններով շուրջ 6000 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների տրամադրվել է 13,194 աջակցություն:

2015թ. ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից և «ՓՄՁ ներդրումներ»  ՈՒՎԿ ՓԲԸ կողմից  ֆինանսական և ներդրումային աջակցություն է տրամադրվել 225  նոր ստեղծվող և արդեն գործող տնտեսվարող սուբյեկտների, տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 5.4 մլրդ դրամ` մոտ 10% տոկոսադրույքով: Վարկերի 89%-ը տրամադրվել է 10 մարզերում, իսկ 10%-ը Երևանում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին:
Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվել է արտահանման ուղղվածություն ունեցող  մշակող արդյունաբերության ոլորտի կազմակերպություններին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի  կողմից տրամադրված 17 վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում:

2015թ. խաղողի և այլ պտուղ-բանջարեղենի մթերումների կազմակերպմանն աջակցելու նպատակով մթերող 18 կազմակերպությունների տրամադրվել են վարկեր, արդյունքում աջակցություն է ցուցաբերվել նաև վերջիններիս գործունեությամբ պայմանավորված բազմաթիվ գյուղացիների, գյուղացիական տնտեսությունների, գյուղատնտեսական արտադրանք արտադրող սուբյեկտների արտադրանքի իրացմանը:

Մատչելի ու արտոնյալ պայմաններով գյուղացիական համայնքներին և գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններին լիզինգով տրամադրվել է շուրջ 100 մլն ՀՀ դրամ արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկա:

ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից սկսնակ գործարարներին ձեռներեցությանն աջակցության մասով աջակցություն է տրամադրվել 403 սկսնակ գործարարի, ՓՄՁ սուբյեկտներին ուսուցողական աջակցության մասով` 407 ՓՄՁ սուբյեկտների:

«Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվել են 4 ծրագրեր, աջակցություն են ստացել 164 կին գործարարներ, ուսուցողական դասընթացների մասնակցել են 230 կին գործարարներ:

Հայաստանում ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակներում աջակցություն է տրամադրվել 225 ՓՄՁ սուբյեկտների:

Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից Եվրոպական Հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվել է «ՓՄՁ քաղաքականության ինդեքսի» գնահատումը` Արևելյան Գործընկերության անդամ 6 երկրներում: ՀՀ-ի ցուցանիշների բարելավում է գրանցվել ինչպես նախորդ` 2012թ. զեկույցի, այնպես էլ մյուս երկրների ցուցանիշների հետ համեմատած, որտեղ Հայաստանն ամենաշատ քանակով և ամենանշանակալի բարեփոխումներ իրականացրած երկիրն է:
2015թ-ի ընթացքում գրանցվել են 15946 և լուծարվել 9862 տնտեսվարող սուբյեկտներ նոր ստեղծված և փակված սուբյեկտների դրական տարբերությունը կազմել է 6084:

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

ՀՀ գործարար միջավայրի բարելավման շարունակականությունն ապահովելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել Գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագիրը, որի ընդունման և դրանում ներառված միջոցառումների համալիր իրականացման դեպքում «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում, այլ հավասար պայմանների առկայությամբ, Հայաստանի մասով հնարավոր է գրանցել դիրքի մոտ 5 կետ բարելավում:

Գործարար և ներդրումային միջավայրի գրավչության ուղղությամբ ձեռք բերված հաջողությունների շարունակականությունն ապահովելու, նոր անցանկալի կարգավորումների ընդունում թույլ չտալու նպատակով կարևորվել է նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունների տրամադրման գործընթացը: 2015թ-ին փորձաքննության են ենթարկվել 390 իրավական ակտերի նախագծեր, որոնցից մոտ  22%-ին տրվել է տնտեսական, այդ թվում` ՓՄՁ բնագավառում, դրական ազդեցությամբ, իսկ շուրջ 9%-ին`  բացասական ազդեցությամբ եզրակացություն:

Նշված բարեփոխումների արդյունքներով է նաև պայմանավորված, որ Հայաստանն այսօր համարվում է գրավիչ երկիր գործարար միջավայրի տեսանկյունից, ինչի մասին է վկայում ՀԲ-ի կողմից հրապարակված` «Գործարարությամբ զբաղվելը 2016» վարկանիշային զեկույցը, որի համաձայն Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ տեղը` բարելավելով իր դիրքը 3 կետով: Հայաստանն ընդգրկված է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի խմբում (25 երկիր), որտեղ զբաղեցնում է 5-րդ տեղը: Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում, իսկ հարևան երկրների շարքում զիջում է միայն Վրաստանին:

ՏԵՍՉԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Հայաստանում իրականացվող տեսչական բարեփոխումների արդյունքում ստուգում իրականացվող մարմիններում ներդրվեց ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, որը էականորեն նվազեցրեց տնտեսվարողների գործունեությանը տեսչությունների անհարկի միջամտությունը: Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ենթադրում է տնտեսվարողների ռիսկայնության դասակարգման երեք մակարդակ, որի արդյունքում տեսչությունները տնտեսավարողների մոտ պլանային ստուգումներ են իրականացնում հաշվի առնելով վերջիններիս ռիսկայնության աստիճանը (ցածր` 5 տարին մեկ, միջին` 3 տարին մեկ, բարձր` 1 տարին մեկ անգամ): Ռիսկային համակարգի կարևոր բաղադրիչներից էր նաև ստուգաթերթեի ներդրումը. տեսչությունները ստուգումներ են իրականացնում բացառապես ստուգաթերթերի միջոցով, ինչը բացառում է տեսուչների սուբյեկտիվ մոտեցումը` բացառությամբ հարկային և այլ ֆինանսական ստուգումների:

2015թ. հունվարի 9-ին ուժի մեջ է մտել «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, որը ապահովում է տեսչական համակարգի օպտիմալացման և տեսչական մարմինների ձևավորման իրավական հիմքերը և ենթադրում  է տեսչությունների կառավարման առավել արդյունավետ և թափանցիկ մոդել: Օրենքի կիրար¬կումն ապահովելու ընթացքին հետևելու նպատակով ՀՀ վարչապետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնա¬ժողով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի գլխավորությամբ, ՀՀ  կառավարության կողմից ընդունվել են օրենքի կիրարկումն ապահովող բոլոր անհրաժեշտ իրավական ակտերը: 2015թ. սեպտեմբերին ստեղծվել է առաջին մարմինը` Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: 2015թ. ընթացքում նաև իրականացվել են չորս ոլորտների քարտեզագրման աշխատանքներ, որոնք քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում: 2016 թվականի համար նախատեսվում է 3-ից 5 նոր տեսչական մարմնի ստեղծում. տեսչական համակարգի օպտիմալացումը նախատեսվում է ավարտել մինչև 2018թ:  Մշակվել է նաև «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի նախագիծ, աշխատանքներ են իրականացվել տեսչական մարմինների միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման և տեսուչների վերապատրաստման դասընթացների կազմակերպման ուղղություններով: Շարունակվել են աշխատանքները ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի կատարելագործման ուղղությամբ` ըստ անհրաժեշտության վերջիններս համապատասխանեցնելով ոլորտային օրենքների և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12