Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 395.00-1.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 86.30+0.96 WTI - 81.71+0.90
COMEX:  GOLD - 2215.40+0.78 SILVER - 24.80+0.94
COMEX:  PLATINUM - 912.00-0.55
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.36-0.20 EUR/GBP - 1.082-0.06
FOREX:  EUR/USD - 1.082-0.06 GBP/USD - 1.2627+0.11
STOCKS RUS:  RTSI - 1129.95+1.23
STOCKS US: DOW JONES - 39760.08+1.22 NASDAQ - 16399.52+0.51
STOCKS US: S&P 500 - 5248.49+0.86
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7931.98+0.01 CAC40 - 8204.81+0.25
STOCKS EUR:  DAX - 18477.09+0.50
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
ՀՀ միջազգային տնտեսական համագործակցությունը 2015թ․-ին
03/02/2016 20:33
Կիսվել

ՀՀ միջազգային տնտեսական համագործակցությունը 2015թ․-ին

Փետրվարի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2015 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացրած աշխատանքին և տարվա տնտեսական արդյունքներին:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

– 2015թ. մայիսի 7-ին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև  ստորագրվել է առևտրի և ներդրումների շրջանակային Համաձայնագիրը` հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ամրապնդման և հետագա խորացման, կողմերի միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ընդլայնման ու դիվերսիֆիկացման, գործարար նախաձեռնությունների ակտիվացման նպատակով: Համաձայնագրով հիմնվել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով Խորհուրդը, կայացել է համատեղ Խորհրդի առաջին նիստը: Նիստի արդյունքում ընդունվել է գործողությունների համատեղ ծրագիր և նախանշվել են փոխադարձ առևտրի ու ներդրումների խթանման հարցում կատարվելիք հետագա քայլերը, համագործակցության ընդլայնման ուղղությունները: Ստեղծվել են ոլորտային աշխատանքային խմբեր` կոնկրետ ուղղություններով աշխատանքները շարունակելու նպատակով:

– Նոյեմբերի 26-27-ը Վիլնյուսում, ՀՀ էկոնոմիկայի նախարարի համանախագահությամբ, կայացել է առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Այցի շրջանակում լիտվական Global BOD Group և հայկական Simartek ընկերությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Ընկերությունները հետաքրքրվածություն են ցուցաբերել համագործակցելու այլընտրանքային էներգետիկայի բնագավառում, Հայաստանում և տարածաշրջանի երկրներում հիմնելու արևային վահանակների համատեղ արտադրություն:

– Դեկտեմբերի 11-ին Պեկինում, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի համանախագահությամբ, կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի ութերորդ նիստը: Չինական կողմի հետ բանակցություններ են ընթանում Հայաստանում պղնձաձուլական գործարանի կառուցման, շինարարական նյութերի, ապակու արտադրության, ցեմենտի արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառման բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Քննարկվում են ենթակառուցվածքային ծրագրերի համատեղ իրագործման հնարավորությունները, մասնավորապես` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ծրագրերը: Չինական կողմի հետ ակտիվ համագործակցություն է իրականացվում նաև զբոսաշրջության ոլորտում:

– Մասնակցություն է ցուցաբերվել հայ-իրանական, հայ-թուրքմենական, հայ-իրաքյան, հայ-քուվեյթյան, հայ-բուլղարական, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովների նիստերի կազմակերպման և անցկացման աշխատանքներին:

– Աշխատանքներ են կատարվել շուրջ 92 երկկողմ և 59 բազմակողմ համաձայնագրերի կնքման, փորձաքննության և վավերացման ուղղությամբ:

– Իրականացվել են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների` մի կողմից և երրորդ երկրների հետ` մյուս կողմից, արտոնյալ պայմաններով առևտրային ռեժիմի սահմանման վերաբերյալ համաձայնագրերի, հուշագրերի, պայմանագրերի կնքման նպատակահարմարության առնչությամբ Միասնական հետազոտական խմբերի փորձագիտական աշխատանքներ:

– Կատարվել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի կողմից ներկայացված ԱՊՀ ոլորտային հայեցակարգերի, համաձայնագրերի նախագծերի փորձաքննություն:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԵՄ հետ համագործակցություն

– 2015թ. ընթացքում կայացած բանակցային գործընթացի և քննարկումների արդյունքում հստակեցվել են ԵՄ-Հայաստան ապագա նոր շրջանակային համաձայնագրի առևտրատնտեսական համագործակցության ուղղություններն ու համապատասխան շրջանակները:

– 2015թ. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տրվել է ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների մեկնարկը: 2016-ի փետրվարի 15-17-ը Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների առաջին փուլը:

– «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի մոնիտորինգի գործընթացի շրջանակներում 2015թ. մայիսին ներկայացվել է հայկական կողմի երկրորդ զեկույցը` 27 միջազգային կոնվենցիաների իրականացման վերաբերյալ: Հունվարի 28-ին ԵՄ-ն «GSP+» ռեժիմի շահառու բոլոր երկրների մասով հրապարակել է համապարփակ զեկույց:

– ԵՄ կողմից «Շուկայական տնտեսության կարգավիճակի» շնորհման գործընթացի շրջանակներում 2015թ. հոկտեմբերին եվրոպական կողմին է տրամադրվել հայկական կողմի ամբողջական զեկույցը:

– 2015թ. Երևանում կայացել են ՀՀ-ԵՄ Առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի 14-րդ նիստը (հոկտեմբերի 16) և ՀՀ-ԵՄ Համագործակցության կոմիտեի 16-րդ նիստը (նոյեմբերի 4):

– ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության դեկտեմբերի 9-11-ը Բրյուսել կատարած այցի շրջանակում ստորագրվել են.

– «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) (2014-2020թթ.)» ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը:

– «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը» ֆինանսավորման համաձայնագիրը` 7,2 մլն  եվրո արժեքով:

– «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության համաձայնագիրը` 12 մլն եվրո արժեքով:

– ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում 2015թ. ընթացքում Հայաստանը ստացել է 16,9 մլն. եվրոյի աջակցություն, որից 6 մլնը` «Աջակցություն Գյուղատնտեսությանը և գյուղի զարգացմանը» ծրագրի, 7,05 մլնը` «Աջակցություն Հայաստանում արդարադատության բարեփոխումներին» ծրագրի և 3,85 մլնը` 2011թ. բազմաոլորտային բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակներում:

– 2015թ. մեկնարկել է Եվրոպական հարևանության ներդրումային գործիքի (NIF) ներքո Հայաստանի ՓՄՁ ոլորտի աջակցության ծրագիրը` 15 մլն եվրո արժեքով: Ծրագիրը իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD):

ԵՄ Արևելյան գործընկերություն

– 2015թ. ընթացքում ակտիվ մասնակցաություն է ցուցաբերվել ԵՄ Արևելյան գործընկերության «Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին մոտարկման» պլատֆորմի և վերջինիս ներքո գործող աշխատանքային խմբերի բոլոր նիստերին և աշխատանքներին:

– 2015թ. փետրվարի 24-ին Բրյուսելում հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Արդյունաբերական քաղաքականություն և ինովացիա» (“Industrial Policy and Innovation”) խորագրով աշխատաժողովը:

– 2015թ. մայիսի 7-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ ԱԳ Առևտրի նախարարական առաջին հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը:

– 2015թ. հունիսի 11-ին Լյուքսեմբուրգում տեղի է ունեցալ «Թվային տնտեսություն» խորագրով ԵՄ ԱԳ առաջին նախարարական համաժողովը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը:

ԵՄ աջակցության գործիքներ

Թվինինգ. 2015 թ. ընթացքում ավատվել է 1 ծրագիր (ՀՀ բնապահպանության նախարարություն), մեկնարկել է 2 ծրագիր (ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն; ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/Հայկական զարգացման հիմնադրամ), մշակման փուլում են 2 ծրագրի առաջարկ (ՀՀ արդարադատութան նախարարություն), ԵՄ պատվիրակությանն է ներկայացվել 1 ծրագրի առաջարկ (ՀՀ քննչական կոմիտե/ՀՀ ոստիկանություն), քննարկման փուլում են 3 ծրագրեր (ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն/Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/որակի ենթակառուցվածքներ):

Թայեքս. 2015թ. ընթացքում ստացվել է 30 Թայեքս հայտ, իրականացվել են 7 միջոցառումներ: 2015թ. ԵՀ կողմից հաստատվել են ևս 14 միջոցառումներ, որոնք կիրականացվեն 2016թ.: 

Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագիր. 2015թ. ընթացքում վերջնականացվել  և ստրագրվել է  Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների ծրագրի 2014-2020թթ. Համատեղ գործառնական ծրագիրն ու հաստատվել է Ծրագրի ռազմավարությունը (ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Ծրագրի համակարգողն է):

Սիգմա. 2015թ. իրականացվել է Սիգմա գործիքի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համակարգում հետևյալ ոլորտներում` ֆինանսական վերահսկողություն, արտաքին աուդիտ, պետական կառավարման բարեփոխումներ:

ԱՀԿ հետ համագործակցություն

– 2015թ, ընթացքում համակարգվել և իիրականացվել են ԱՀԿ շրջանակներում մաքսատուրքի սահմանային դրույքաչափերի ՀՀ ստանձնած պարտավորությունների փոփոխման շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը`

– Ձևավորվել և հաստատվել է ԵՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ և հայկական կողմի գլխավորությամբ բանակցային խումբ:

– Մշակվել են բանակցային գործընթացի դիրեկտիվները:

– Ուսումնասիրվել են ԱՀԿ 11 անդամ երկրներից ստացված հայտերը(claims):

– 2015թ. հունիսի 8-11-ը Ժնևում կայացել են բանակցային խմբի հանդիպումները մի շարք երկրների պատվիրակությունների հետ:

– Ակտիվ մասնակցություն է ցուցաբերվել Ղազախստանի` ԱՀԿ անդամակցությամբ պայմանավորված խնդիրների ուսումնասիրության և քննարկման նպատակով ստեղծված Բարձր մակարդակի աշխատանքային խմբի աշխատանքներին:

– 2015թ. ընթացքում ապահովվել է ոլորտային ծանուցումների ներկայացումը ԱՀԿ քարտուղարությանը:

Մասնակցություն դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության և զարգացման գլոբալ պլատֆորմների աշխատանքներին

Շարունակվել ու առավել ակտիվացել է դոնոր գործընկերների հետ, մասնավորապես Համաշխարհային բանկի խմբի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ՄԱԿ Զարգացման ծրագրի և այլ կառույցների հետ համագործակցությունը: Կարևոր էր Թբիլիսիում ՎԶԵԲ տարեկան ժողովին և Սոֆիայում ՀԲ Հոլանդական խմբի կառավարիչների ժողովին ՀՀ պատվիրակության մասնակցությունը, որոնց շրջանակներում կայացած մի շարք բարձրաստիճան հանդիպումների ըննթացքում քննարկվել են համագործակցության հետագա պորտֆելը և ուղղությունները: ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում Հայաստանը ներգրավվել ու ներկայացել է ավանդաբար անցկացվող Նեդրումային Սեսիայում:

Արդյունավետ էր ՀԲ Զարգացման քաղաքականության գործառնություն 3-ի, ԱՄՀ ծրագրի 2-րդ վերանայման, ՎԶԵԲ Հայաստանի գործընկերության նոր ռազմավարության, Հայաստան-ՄԱԿ զարգացման աջակցության 2016-2020 ծրագրի ձևավորման ընթացքում ու մի շարք փաստաթղթերից բխող հանձնառությունների իրականացման մասով կառույցների հետ իրականացված համատեղ աշխատանքը:

Գործուն մասնակցություն է ապահովվում ՄԱԿ-ի կայուն զարգացման, Արդյունավետ զարգացման գլոբալ գործընկերության, Հետ-Ռիո+20 պլատֆորմների ներքո տարվող ինչպես միջազգային, այնպես էլ ազգային գործընթացների շրջանակներում:

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2015թ. ընթացքում Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 115 գյուտի և 55 օգտակար մոդելի հայտ։ Ազգային ընթացակարգով ստացվել է ապրանքային նշանների գրանցման 1895 հայտ, այդ թվում 1340-ը՝ ազգային հայտատուներից:  Գրանցվել են 1488 ապրանքային նշաններ, որոնցից 1039-ը՝ ազգային հայտատուների: Նշանների միջազգային գրանցման համակարգի շրջանակներում ստացվել է 3149 ծանուցում։ Իրավական պահպանություն է տրամադրվել 1921-ին։

ՀՀ-ից ներկայացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման 20 հայտ։

Ազգային ընթացակարգով ստացվել է  արդյունաբերական նմուշի 38 հայտ (2014թ. 25-ի դիմաց), որոնցից 29-ը՝ ազգային հայտատուներից, գրանցվել են 32-ը։ Միջազգային ընթացակարգով ստացվել է արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին 237 ծանուցում։

Երկարաձգվել են 1293 ապրանքային նշանների գրանցման գործողության, ինչպես նաև 201 գյուտի և օգտակար մոդելի արտոնագրերի և արդյունաբերական նմուշի վկայագրերի գործողության ժամկետները։

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ

2015 թվականի ընթացքում.

– Ներկայացվել է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար 1 ծանուցում:

– Տրվել է 1 և դադարեցվել է 2 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզիա:

– Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների (ավելացված արժեքի հարկից ազատման) կիրառման վերաբերյալ ստացվել է 475 դիմում, բավարարվել է 456-ը:

– ՀՀ անմշակ ալմաստի ներմուծման և արտահանման ժամանակ 2015թ. ընթացքում Քիմբերլի Գործընթացի հավաստագրերի մասով հաշվառվել է ներմուծման 130 հավաստագիր` 152,456.53 կարատ ծավալով և 37,142,076.20 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, տրամադրվել է արտահանման 10 հավաստագիր՝ 23,613.63 կարատ ծավալով և 590,276.59 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:

– Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության գործընթացի շրջանակում ստացվել է 6 դիմում, որից 2 դիմում մերժվել է, տրամադրվել է 3 անհատական և 1 ընդհանուր թույլտվություն:

– Որակավորման կարգ է շնորհվել 4 hյուրանոցային տնտեսության օբյեկտի: Որակավորման վկայականի գործողության ժամկետի ավարտմամբ պայմանավորված` դադարել է 2 հյուրանոցի և 6 զբոսաշրջային տան որակավորման վկայականների գործողությունը: 2015 թ. դեկտեմբերի 30-ի  դրությամբ գործող որակավորման կարգ ունի` 21 հյուրանո­ցա­յին տնտեսության օբյեկտ, այդ թվում` 12 հյուրանոց, 1 պանսիոն, 8 զբոսաշրջային տուն:

– Տրամադրվել է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծման մեկանգամյա 9 լիցենզիա:

– Տրամադրվել է ՀՀ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման և ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծման թվով` 100 մեկանգամյա և 25 գլխավոր լիցենզիա:

Օրենսդրական նախաձեռնություններ. Մշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N1924-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. ապրիլ 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2081-Ն որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N505-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» և ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N946-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը, որոնցով նախատեսվում է հավաստագրերի կամ վկայականների ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման և էլեկտրոնային եղանակով դիմելու հնարավորությունը:

«Օրենդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվել է հանել հաշվետվությունների ներկայացման պահանջը, սահմանվել է թերի փաստաթղթերը համալրելու վերաբերյալ դրույթ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄ

Ընդունվել են մի շարք օրենսդրական ակտեր` ուղղված միջազգային և Եվրասիական տնտեսական միության շուկաներում արտադրանքի ազատ տեղաշարժի և դրա հետ կապված գործընթացների թափանցիկության ապահովմանը, արտահանման խթանմանը, չափումների միասնականության ապահովմանը և դրա արդյունքում` սպառողների իրավունքների պաշտպանությանը.

1. Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության շրջանակում իրականացվել է ՀՀ գործող օրենսդրության մոտարկում ԵԱՏՄ համապատասխան օրենսդրությանը: Արդյունքում սահմանվել են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող ՀՀ լիազոր մարմինները և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորումն ու վարումն իրականացնող իրավասու մարմինը:

2. ԱԳԼՃԿ-երին և գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանմանն ուղղված  համակարգային լուծում տալու նպատակով ՀՀ կառավարություն են ներկայացվել առաջարկություններ, մշակվել և ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

3. ՀՀ շուկայում առկա քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների անվտանգության նորմերը և որակական չափանիշները սահմանելու նպատակով ԱՊՀ ստանդարտի համապատասխան ընդունվել է «Քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

4.ՀՀ օրենսդրությունը Եվրամիության մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ոլորտների օրենսդրությանը մոտարկելու նպատակով ուսումնասիրվել է ԵՄ անդամ երկրների համապատասխան իրավական դաշտը, որի հիման վրա ընդունվել են «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին», «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումները, ինչը կնպաստի կանոնակարգվող արտադրանքի ներմուծման և արտահանման ժամանակ առաջացող տեխնիկական խոչընդոտների նվազմանը:

5. ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման ոլորտը, առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները ՀՀ գործարար միջավայրի ներկայացուցիչներին և համապատասխան գերատեսչություններին ներկայացնելու նպատակով ԵԱՏՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կայացել են 4 խոշոր գործարար համաժողովներ և կլոր սեղաններ, ինչպես նաև  իրականացվել են մի շարք խորհրդատվություններ: Ուսումնասիրվել են ԵԱՏՄ 42 տեխնիկական կանոնակարգեր, որոնք միաժամանակ ներկայացվել են ՀՀ արտադրողներին, արտահանողներին և ներմուծողներին` կարծիքի:

6. Ապահովվել է ԵԱՏՄ տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող 1187 ստանդարտների մշակումը և հաստատումը: ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգում ներառելու նպատակով մշակվել և ընդունվել են մի շարք նոր ազգային ստանդարտներ (Ջրի որակ, բաստուրմա և սուջուխ):

7. ԵԱՏՄ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրի հայկական մասի լրամշակումն ապահովելու նպատակով պարբերաբար մշակվում և ԵԱՏՀ է ներկայացվում տեղեկատվություն` ՀՀ համապատասխանության գնահատման մարմինների և փորձարկման լաբորատորիաների գործունեության վերաբերյալ, և արդյունքում ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված մարմինների կողմից տրված սերտիֆիկատների շուկայահանումը ԵԱՏՄ անդամ երկրներում կատարվում է առանց լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման:

2015թ. հավատարմագրված  արտադրանքի 6 սերտիֆիկացման մարմիններից և 15 փորձարկման լաբորատորիա­ներից 6 սերտիֆիկացման մարմին և 13 լաբորատորիա գրանցվել են ԵԱՏՄ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիա­ների (կենտրոնների) միասնական ռեեստրում:

8. Չափագիտության ոլորտում միջազգային գործելակերպին համարժեք  գործունեություն ապահովելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարության հաստատմանն են ներկայացվել «Իրավաբանական անձանց ստուգաչափման իրավունքի տրամադրման կարգը հաստատելու մասին», «Սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց ներկայացվող պահանջները և շուկայահանման կարգը սահմանելու մասին», «Ստուգաչափման և տեսակի հաստատման ենթակա չափման միջոցները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը, որոնց ընդունումը խթան կհանդիսանա չափագիտության ոլորտում մրցակցային դաշտի ապահովմանը:

– Ձեռք է բերվել ԱԳԼՃԿ չափման միջոցների ստուգաչափման շարժական լաբորատորիա, որը հնարավորություն կտա իրականացնել դրանց ստուգաչափման աշխատանքները:

– Ձեռք է բերվել խաղալիքներում ծանր մետաղների պարունակության փորձարկումներ իրականացնող լաբորատորիա, որը կապահովի շուկայում համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերումը և բացառումը:

– Հազվագյուտ կամ դժվար ախտորոշման հաստատման, առանձին, անորոշ դեպքերի կառավարման, արտադրանքի` հանրային ազդեցության ուսումնասիրության, ազգային մակարդակում արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների լաբորատոր փորձարկումների արդյունքների ճշտության վերլուծության և շուկայի վերահսկողության նպատակով մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԸ

Տնտեսական ազատության 2016 թվականի ինդեքսում Հայաստանը 67.0 միավորով զբաղեցնում է 54-րդ տեղը 186 երկրների շարքում: Նախորդ տարվա համեմատ դիրքը նահանջել է 2 տեղով, իսկ միավորը նվազել է 0.1-ով: Հայաստանն ընդգրկված է Չափավոր ազատ երկրների խմբում: Ըստ տարածաշրջանի՝ ընդգրկված է Եվրոպայի խմբում (ներառում է 44 երկրներ), որտեղ զբաղեցնում է 23-րդ տեղը: Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում, իսկ հարևան երկրների շարքում զիջում է միայն Վրաստանին:

«Գործարարությամբ զբաղվելը» 2016 թվականի ինդեքսում Հայաստանը 74.22 միավորով զբաղեցրել է 35-րդ տեղը 189 երկրների շարքում` բարելավելով իր դիրքը 3 տեղով, իսկ միավորը` 1.54-ով:

Ըստ տարածաշրջանի՝ ընդգրկված է Եվրոպայի և կենտրոնական Ասիայի խմբում (25 երկիր), որտեղ զբաղեցնում է 5-րդ տեղը: Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում, իսկ հարևան երկրների շարքում զիջում է միայն Վրաստանին:

Գլոբալ մրցունակության 2015-2016 թվականի ինդեքսում Հայաստանը 4.0 միավորով զբաղեցրել է 82-րդ տեղը 140 երկրների շարքում` բարելավելով իր դիրքը 3 տեղով: Հայաստանը դասվում է Արդյունավետության վրա հիմնված փուլին:

Ցանցային պատրաստվածության 2015 թվականի ինդեքսում Հայաստանը 4.2 միավորով զբաղեցրել է 58-րդ տեղը 143 երկրների շարքում` բարելավելով իր դիրքը 7 կետով, իսկ միավորը 0.2-ով: Ընդ որում, 2012 թվականից սկսած Հայաստանն ամենամեծ բարելավում գրանցած երկիրն է (դիրքը բարելավվել է 36 կետով):

Ըստ տարածարջանի` Հայաստանն ընդգրկված է ԱՊՀ երկրների խմբում, որտեղ 9 երկրների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ հարևան երկրների շարքում` 3-րդ:

Կոռուպցիայի ընկալման 2015 թվականի ինդեքսում Հայաստանը 35 միավորով զբաղեցնում է 95-րդ տեղը 168 երկրների շարքում: Նախորդ տարվա համեմատ դիրքը նահանջել է 1 տեղով, իսկ միավորը նվազել է 2-ով:

Ըստ տարածաշրջանի` Հայաստանն ընդգրկված է Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների խմբում (19 երկիր), որտեղ զբաղեցնում է 8-րդ տեղը:  Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում, իսկ հարևան երկրների շարքում զբաղեցնում է 3-րդ տեղը:

Մարդկային զարգացման 2015թ. ինդեքսում Հայաստանը 0.733 միավորով զբաղեցնում է 85-րդ տեղը 188 երկրների շարքում: Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է դիրքը 2 տեղով, իսկ միավորը՝ 0.003-ով: Ներառված է «Բարձր մարդկային զարգացման» երկրների խմբում:

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13