Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
HSBC. Հայաստանում առկա ֆինանսական բեռը և սոցիալական պայմանները խոչընդոտ են լիովին թոշակի անցնելուն
12/02/2016 23:45
Կիսվել

HSBC. Հայաստանում առկա ֆինանսական բեռը և սոցիալական պայմանները խոչընդոտ են լիովին թոշակի անցնելուն

Էյչ-էս-Բի-Սի-ի «Կենսաթոշակի անցնելու ապագան. Առողջ նոր ապրելակերպ» զեկույցի համաձայն՝ 45 և ավելի տարեկան ապագա կենսաթոշակառուների 65%-ը նախընտրում է թոշակի անցնել առաջիկա հինգ տարիների ընթացքում, եթե հանգամանքները թույլ տան, սակայն 38%-ը նշում է, որ չունի այդ հնարավորությունը:  

Ֆինանսական լարվածությունն այնքան մեծ է, որ ապագա թոշակառուների 18%-ը կանխատեսում է, որ երբեք չի կարողանա լիովին անցնել թոշակի: Այս թիվը գրեթե 2 անգամ գերազանցում է 2015-ին արձանագրված ցուցանիշը, երբ ապագա թոշակառուների միայն 10%-ն էր նշել, որ երբեք լիովին չի կարողանա թոշակի անցնել: Էյչ-էս-Բի-Սի-ի զեկույցի համաձայն՝ առաջիկա 5 տարիների ընթացքում թոշակի անցնելու ցանկություն ունեցող  45 և ավելի տարեկան ապագա կենսաթոշակառուների 55%-ը ցանկանում է դա անել, որպեսզի ավելի ազատ լինի ճամփորդելու կամ այլ զբաղմունքներ ունենալու, իսկ 44%-ը՝ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար: Հարցվողների շրջանում երեքից մեկը (29%) նշում է, որ ուզում է թոշակի անցնել, քանի որ հոգնել է աշխատանքային առօրյայից, իսկ 23%-ը նշում է, որ պատճառն աշխատանքի բացասական ազդեցությունն է իրենց մտավոր և/կամ ֆիզիկական առողջության վրա:      

45 և ավելի տարեկան ապագա թոշակառուների 64%-ը, որը ցանկություն ունի թոշակի  անցնել, սակայն չունի այդ հնարավորությունը, որպես դրա պատճառ նշում է բավարար խնայած միջոցների բացակայությունը, 32%-ը՝ ընտանիքի անդամների ֆինանսական կախվածությունն իրենց եկամտից, իսկ 24%-ը չի կարողանում թոշակի անցնել պարտքերի պատճառով:

Ֆինանսական բեռը և սոցիալական պայմանները Հայաստանում նույնպես լիովին թոշակի անցնելու խոչընդոտ են հանդիսանում: Ի լրումն այլ երկրներում առկա թոշակի անցնելու մարտահրավերներին և տենդենցներին, Հայաստանում թոշակառուներն առնչվում են նաև այլ խնդիրների հետ՝ օրինակ նվազագույն սպառողական զամբյուղի (56,200 ՀՀ դրամ) և կենսաթոշակի (միջինում 41,000 ՀՀ դրամ 2015թ-ին) անհամապատասխանության հետ:

Հայաստանում աշխատող թոշակառուները կազմում են թոշակառու բնակչության 15%-ը, ովքեր, ելնելով իրենց հավելյալ եկամտի մակարդակից, իրենց կարող են թույլ տալ մտածել ճամփորդության կամ այլ հետաքրքրություններով զբաղվելու մասին: Մինչդեռ, այն թոշակառուները, ում եկամտի միակ աղբյուրը իրենց կենսաթոշակն է, ունեն  միջինից ցածր կենսամակարդակ, քանի որ կենսաթոշակը հիմնականում ծախսվում է առաջնային կարիքները բավարարող ապրանքների և ծառայությունների վրա, ինչպիսիք են սննդամթերքն ու կոմունալ վճարումները: Իսկ առողջ ապրելակերպը, ճամփորդությունը կամ կյանքի կարևոր այլ ոլորտները մղվում են հետին պլան:   

Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի գծով մենեջեր Մարիամ Ադամյանը նշում է. «Այսօր Հայաստանում ունենալով կուտակային կենսաթոշակային համակարգ՝ անհատների համար, միգուցե, դժվար, բայց հնարավար է դառնում ապագա կենսաթոշակի համար կուտակումներ կատարելը: Եթե որևէ մեկը ցանկանում է բարեկեցիկ կենսաթոշակային կյանք ունենալ, ապա կազմելով հստակ ֆինանսական ծրագիր և դրա իրականացման ուղղությամբ հստակ քայլեր իրականացնելով՝ հնարավոր է որոշակի արդյունքի հասնել: Դա լրացուցիչ բեռ է անհատի համար, բայց միևնույն ժամանակ չափազանց կարևոր, քանի որ վաղ տարիքից պարբերաբար խնայողություններ կատարելը հնարավորություն կընձեռի և հիմք կհանդիսանա առողջ և բարեկեցիկ կենսաթոշակային կյանքի համար»:

Էյչ-էս-Բի-Սի-ի «Կենսաթոշակի անցնելու ապագան. Առողջ նոր ապրելակերպ » զեկույցի համաձայն՝ թոշակի անցնելուն պես կենսաթոշակառուների մոտ առողջական վիճակի կտրուկ բարելավում է նկատվում: Այդ մասին վկայում են աշխարհի թոշակառուների 24%-ը: 17 երկրում և 18,000 հոգու շրջանակում անցկացված հետազոտության միջոցով պարզվում է, որ աշխարհի թոշակառուների 45%-ն իր առողջական վիճակը տարիքի հետ համեմատ գնահատում է լավ՝ ի տարբերություն աշխատանքային տարիքի մարդկանց, ում պարագայում այդ ցուցանիշը կազմում է 42%:  

Սակայն հետազոտությունների արդյունքում նաև պարզ է դառնում, որ կենսաթոշակի անցնելուն պես  նկատված առողջության դրական ցատկը երկար չի տևում և ժամանակի ու տարիքի հետ նվազում է: Առողջական վատ  վիճակը և բժշկական պայմանները թոշակառուների 18%-ին թույլ չեն  տալիս առողջ ապրելակերպ վարել: Էյչ-Էս-Բի-Սի  Խմբի հարստության կառավարման տնօրեն Չարլի Նանն ասում է. «Թոշակային կյանքը համարվում էր դադար առնելու և ավելի հանգիստ կյանք վարելու ժամանակաշրջան: Դա այլևս այդպես չէ: Այսօր կենսաթոշակային կյանքը դիտվում է որպես ընտանիքի և ընկերների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու և ավելի ուրախ ու ակտիվ կյանք վարելու շրջան: Այսօր շատերն արդեն 40-ն անց տարիքում սկսում են հավակնոտ պլաններ կազմել իրենց կենսաթոշակային կյանքի համար»:  

Էյչ-էս-Բի-Սի հետազոտությունը բացահայտել է այն չորս քայլերը, որոնք անհատներին կօգնեն բարելավել իրենց ֆինանսական վիճակը  կենսաթոշակային տարիքում.

1. Սկսեք խնայել հնարավորինս վաղ / Որպեսզի հնարավորություն ունենաք  թոշակի անցնել, երբ կցանկանաք, անհրաժեշտ է հնարավորինս վաղ սկսել կենսաթոշակային խնայողույթուններ անել:

2. Նախատեսեք ավելի երկար և ակտիվ թոշակային կյանք / Ունեցեք ձեր ֆինանսական ծրագիրը, որպեսզի կարողանաք լիովին վայելել ձեր կենսաթոշակային կյանքը:

3. Ձգտեք ավելի առողջ կենսաթոշակային կյանքի / Պետք չէ սպասել աշխատանքային տարիքի ավարտին առողջությունը բարելավելուն ուղղված քայլեր ձեռնարկելու համար:

4. Հաշվի առեք, թե ինչպես կարող են փոփոխվել ձեր առողջապահական կարիքները / Հաշվի առեք ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները կենսաթոշակային կյանքի ողջ ընթացքում և ձեր ֆինանսական ծրագրում ընդգրկեք նաև առողջապահական կարիքների հետ կապված հնարավոր ծախսերը:

 

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6