Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Նախարարը հյուրընկալել է Բելառուսի էներգետիկայի նախարարի տեղակալին
19/02/2016 08:30
Կիսվել

Նախարարը հյուրընկալել է Բելառուսի էներգետիկայի նախարարի տեղակալին

Փետրվարի 18-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալեց Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Միխայիլ Իվանովիչ Միխադյուկին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը ներկայացրեց Հայաստանի էներգետիկ համակարգում, մասնավորապես՝  ատոմային, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության ոլորտներում իրականացվող ծրագրերը: Ե. Զախարյանը  տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստվում է մինչև 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատ հզորությամբ, իսկ մինչ այդ  աշխատանքներ են տարվում  ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելառուսում կառուցվում է նոր ատոմային էլեկտրակայան՝ զրուցակիցները հանգամանորեն անդրադարձան ատոմային էներգետիկայի խնդիրներին՝ կարևորելով  համագործակցությունը հատկապես  կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման ոլորտում և նորմատիվատեխնիկական դաշտում:

Զրուցակիցներն անդրադարձան նաև փետրվարի 19-ին Երևանում կայանալիք Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ստորագրվելիք «Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ատոմային էլեկտրաէներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրին:

Հանդիպման ավարտին Միխայիլ Իվանովիչ Միխադյուկը հրավիրեց նախարար Զախարյանին  Բելառուսի Հանրապետություն՝ տեղում ծանոթանալու երկրի էներգետիկ համակարգին:

AMP
15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88